Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններն ու դաշինքները ներկայացրեցին իրենց ցուցակները: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ցուցակների հրապարակման փաստին մեծ նշանակություն չի տալիս:

«Ցուցակների հրապարակումը դեռ ոչինչ չի տա, որովհետև մարդիկ ոչ թե ցուցակներն են ընտրում, այլ այն քաղաքական բովանդակությունը, որը քարոզարշավի ժամանակ պետք է ներկայացնեն կուսակցությունները կամ մինչ այդ կարտահայտեն մեսիջների ձևով: Կարևորն այն չէ, թե ով է ընդգրկված ցուցակում: Կարևորն այն է, թե ի՞նչ են ասելու, և այն, թե ցուցակներում ընդգրկված թեկնածուներն ի վիճակի՞ են իրականացնելու իրենց քաղաքական բովանդակությունը, թե՞ ոչ: Կուսակցությունների կողմից առաջնայինն այն Հայաստանի տեսլականի ներկայացումն է, որն իրենք ցանկանում են կառուցել: Դեռ այդ տեսլականը ներկայացված չէ: Այդ պատճառով չենք կարող գնահատել առաջադրվածներին, որովհետև գնահատման չափորոշիչներ չունենք: Այս պահին ընդամենը կարող ենք ասել, որ ցուցակները ձևավորվել են ոչ թե քաղաքական, այլ զուտ անձնական սկզբունքներով, ինչպիսին, օրինակ, կուսակցության ղեկավարության մոտ վստահություն ունենալն է, ակտիվությունը և այլն»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևորվեց ցուցակների հրապարակումը:

«Շատ մեծ տեղ տրվեց, քանի որ ցուցակների հրապարակումն իր մեջ ինտրիգային ինչ–որ իմաստ ունի: Եվ շատերը ոչ թե ուշադրություն են դարձնում ընտրարշավին, այլ հենց այդ ինտրիգն են փնտրում: Մարդկանց հետաքրքիր են աձնական հարցերը, օրինակ՝ ինչու է այս կամ այն անձը ցուցակի ոչ թե 10, այլ 5–րդ տեղում: Հոգեբանությունը հասկանալի է. մարդկանց անձնական հարցերը քննարկման առարկա դարձնել, քաղաքականությանը վերաբերվել որպես «Սանտա Բարբարա» սերիալի: Սա այնպես ասաց, նա՝ այնպես, և այլն: Իրականում սա չէ ընտրական գործընթացի իմաստը, այն բոլորովին այլ է՝ գաղափարաքաղաքական ընտրությունն է, բայց ճիշտ գաղափարաքաղաքական ընտրությունը: Իսկ քանի որ դա չկա, առաջին պլան է մղվում ինտրիգային պահը. ցուցակում այդ մարդիկ կան, տեսնես՝ սա ինչ է նշանակում, ցուցակում չկան՝ դա ի՞նչ է նշանակում: Զուտ անձնական հարցեր են քննարկում, ինչը մեկ շաբաթ հետո ամբողջովին մոռացվելու է: Եթե դրսում քաղաքացիներից հարցնեք, ապա համոզված եմ, որ նրանցից և ոչ ոքի այդ ցուցակների պահը բացարձակ չի հետաքրքրի»,–նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս դեպքում էլ գործ ունենք սոցիալական ցանցերի ու իրական կյանքի ահռելի տարբերության հետ, ըստ որի՝ սոցիալական ցանցերը երբեք չեն արտացոլում իրական կյանքը:

Նրա խոսքով՝ այն թեզը, ըստ որի՝ գործող Ընտրական օրենսգիրքը չի խրախուսում գաղափարական պայքարը, իրականությանը չի համապատասխանում. «ԸՕ–ն չէ, որ պետք է խրախուսի կամ չխրախուսի գաղափարական պայքարը: Գաղափարական պայքար կարող է լինել, եթե կուսակցություններն իրենք իրականացնեն այդ պայքարը: Եթե գաղափարական ընտրարշավի փոխարեն կրկին բարձրացնեն աղբահանության խնդիրները, այսինքն՝ բարձրացնեն իրենց կարծիքով կարևոր հարցեր, գաղափարական պայքարի ականատես չենք լինի: Մեծ հաշվով՝ պայքարը կլինի՞ գաղափարական, թե՞ ոչ, կախված է քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուներից և իրենց քարոզարշավից»:

Ինչ վերաբերում է այն բոլոր ուժերին, որոնք որոշում կայացրեցին չմասնակցել ընտրություններին, Արմեն Բադալ յանն ընդգծեց, որ պատճառաբանությունները տարբեր էին, բայց իրականում մեկ պատճառ կար:

«Իրականում այդ ուժերն այլևս մրցունակ չէին: Նրանք չկարողացան այս ընթացքում վերաիմիջավորել իրենց կուսակցությունները և նոր բովանդակություն առաջարկել ստեղծված քաղաքական իրավիճակում: Եվ, բնականաբար, շատերի համար ցանկալի գործընթաց չէ նման պայմաններում մասնակցել ընտրությանը, ստանալ 0–ին մոտ ձայներ, և գրանցել իրենց քաղաքական վախճանը:

Ապրիլ–մայիս ամիսներին էլեկտորատի գիտակցության մեջ տեղի ունեցած հեղափոխությունը կուսակցությունների առումով նոր մոտեցումներ և նոր բովանդակություն էր պահանջում: «Ռեժիմի դեմ պայքարող», «ռեժիմը արդեն վախեցել է» կամ Մարտի 1–ի գործը բացահայտելու լոզունգներով ընտրությունների գնալն արդեն չաշխատող է: Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնցից մի քանիսը ավագանու ընտրություններին ջախջախիչ պարտություն կրեց, ամենայն հավանականությամբ, չկարողացավ բանակցել եղած կամ արդեն ստեղծված ուժերի հետ: Այդ պատճառով էլ տարբեր առիթներ բերելով՝ ուղղակի հրաժարվեցին մասնակցել: Այդուհանդերձ, նրանց մի մասը դեռ ամբողջովին կորած չէ»,–ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ այդ ուժերից մի քանիսը, վերախմբագրելով և նոր բովանդակություն տալով իրենց գործունեությունը, կարող են վերադառնալ քաղաքական գործընթացներ: