Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90-ականների սխալները

Իրականում իշխանական բոլոր լծակները չեն, որ գտնվում են նոր իշխանությունների ձեռքում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է նկատել, որ, այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պայքարը մեծ հաշվով ճիշտ ուղղությամբ է առաջ գնում:

Նման կարծիքի է կոռուպցիայի դեմ պայքարի «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Ես հիմա տեսնում եմ, որ կա քաղաքական կամք, որն առաջ չկար: Երկրորդ խնդիրը պրոֆեսիոնալիզմն է, որը կերևա այն ժամանակ, երբ հասարակությունը պայքարի արդյունքներն իր վրա զգա: Այն պետք է ազդի մեր կյանքի որակի վրա և պետք է այլ էֆեկտներ նույնպես լինեն»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Կոռուպցիայի կանխարգելումը հակակոռուպցիոն պայքարի մի մասն է: Այդ թվում կարևոր է հանրության ներգրավվածությունը, կոռուպցիոն երևույթների դեմ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման և այլ հարցերում: Պետք է հաշվի առնել նաև անմեղության կանխավարկածը, քանի որ ցանկացած հայտարարություն առաջին հերթին պետք է ապացուցվի:

«Չնայած հեղափոխական մթնոլորտը դեռ պահպանվում է, բայց կարևոր է, որ նախկիններից բացի ներկա կոռուպցիոներները նույնպես պատժվեն: Ու թեև դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90–ականների սկզբին հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերի կողմից ձևավորված կառավարության կատարած սխալները: Հուսամ, որ այս անգամ դա չի կրկնվի, բայց պետք է զգույշ լինել և պատժելիությունը տարածել ոչ միայն նախկին, այլ ներկա իշխանավորների վրա: Բացի այդ, միամտություն կլինի կարծելը, թե գողացված գումարները գտնվում են մեր բանկերում, քանի որ աշխարհը վաղուց հայտնագործել է օֆշոր կոչվող տարածքները, որոնց միջոցով էլ լվացվում են գումարները»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Կազմակերպության ղեկավարի խոսքով, եթե փորձ է արվում օրենքի գերակայություն հաստատել, ապա հարկավոր է շատ պրոֆեսիոնալ աշխատել: Հակառակ դեպքում այն կարող է այլ ուղղությամբ զարգանալ՝ դրանից բխող բացասական հետևանքներով: Ի դեպ, օֆշորները հիմնականում գտնվում են այն երկրներում, որոնք ամենաշատն են պայքարում կոռուպցիոն երևույթի դեմ:

«Օֆշորներն, ի սկզբանե, հանցավոր եղանակով ձեռք բերված փողերը լվանալու նպատակով չեն ձևավորվել, բայց հետագայում կոռումպացված պաշտոնյաներն իրենց գումարներն օրինականացնելու համար սկսեցին տարբեր եղանակներ օգտագործել, այդ թվում՝ օֆշորները: Այսինքն, կարևոր է նաև այդտեղ եղած գումարները հետ բերել, բայց շատ ավելի կարևոր է հասարակության կենսամակարդակի բարձրացման խնդիրը լուծել: Եվ եթե երկիրը չի գնում լրջագույն տնտեսական, սոցիալական, վարչական, քաղաքական բարեփոխումների ճանապարհով, կոռուպցիան ոչ միայն չի հաղթահարվի, այլև կշարունակի նույն համակարգային բնույթը կրել և բավականին թանկ կնստի բոլորիս վրա»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ իրականում ինքը չէր էլ ակնկալում, որ անցած ամիսները բավարար կարող էին լինել կոռուպցիոն երևույթներն արմատախիլ անելու համար: Նա համոզված է, որ այլևս հապաղել չի կարելի և հարկավոր է ամեն ինչ անել, որ ժամանակի ընթացքում պայքարը տեսանելի դառնա:

Անդրադառնալով կաշառք տալու մասին աղմկահարույց հայտարարություններին կամ ճնշումների միջոցով պաշտոնյաների հրաժարականին հասնելու երևույթին՝ Հոկտանյանը նշեց, որ դա բացասական երևույթ է:

«Դա արտացոլում է քաղաքական հետապնդման տխուր պատկերը: Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն ավելի պրոֆեսիոնալ կլինի, եթե առանց հրաժարական պահանջելու ուղղակիորեն բացահայտվեն այն չարաշահումները, որոնք իրականացվել են տվյալ պաշտոնյայի կողմից: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ քաղաքական հետապնդումներ իրականացնելուն, ապա դա արդարացում ունենալ չի կարող: Հարցը տակտիկական բնույթ ունի: Մյուս կողմից, չի կարելի կոռուպցիոներներին ներել, եթե նրանք համաձայնում են պաշտոնից հրաժարվել: Դա ամենամեծ սխալը կլինի: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա 6 ամիսը բավարար չէր հարցերն ամբողջությամբ լուծելու համար, ուստի, եթե իսկապես կոռուպցիան հաղթահարելու ցանկություն կա, ապա հարկավոր է պատրաստվել բավականին երկարատև և համառ աշխատանքի»,– ասաց Վ. Հոկտանյանը: