Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Քաղաքագետ. «Հայաստանն այն նեղ կամուրջն է, որն ապահովում է ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև կապը»

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը բավականին յուրօրինակ է որակում:

«Լինելով ԵՏՄ լիարժեք անդամ՝ Հայաստանը նաև կարողանում է սերտ համագործակցություն ունենալ Եվրոպական միության հետ: Դեռ չի եղել նման պետություն, որը կկարողանա զուգահեռ համագործակցել այնպիսի երկու խոշոր միությունների հետ, որոնք ինչ–որ հատվածներում իրար դեմ են: Եվ այս պարագայում ստացվում է, որ Հայաստանն այն նեղ կամուրջն է, որն ապահովում է ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև կապը: Բացի այդ, անդամակցելով ԵՏՄ–ին և Իրանի հետ սահման ունենալով՝ Հայաստանը հանդիսանում է նաև միջանցք՝ Ռուսաստանի և Իրանի հարաբերություններում»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց՝ թե՛ ԵՏՄ–ին անդամագրվելը և թե՛ ԵՄ–ի հետ սերտ կապեր և համագործակցություն ունենալը որոշված էր դեռ նախորդ իշխանությունների ժամանակ. «Եվ այդ առումով ողջունում եմ այն փաստը, որ, անկախ հեղափոխությունից, միևնույն է, Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ կայուն մնաց, չփոխեց որևէ հստակ ուղղություն: Այդ իսկ պատճառով բավականին դրական եմ գնահատում գոնե միջազգային հարթակներում կայուն հանդես գալու հանգամանքը, թեև կար որոշակի մտավախություն, ըստ որի՝ Հայաստանը, միգուցե, կփոխի իր ուղղությունը: Այդ մտահոգությունը կար, որովհետև նույն Ն. Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցությունը ժամանակին ԵՏՄ–ից դուրս գալու նախագիծ էր առաջարկել և հիմնավորել, որ առաջընթացներ չկան»:

Քաղաքագետը հրավիրեց ՀՀ–ի՝ ԵՏՄ–ի անդամակցությանը քննադատողների ուշադրությունը և նշեց, որ պետք է նախ հաշվի առնել այն, որ ԵՏՄ–ն առաջին հերթին տնտեսական միություն է. «Այն նոր է հիմնվել՝ 2015թ., և դեռ ապագա ու զարգանալու պոտենցիալ ունի: Եվ շատ սխալ է, ԵՏՄ–ն ԵՄ–ի հետ են համեմատում, որն ի սկզբանե իրենից քաղաքական միություն էր ներկայացնում: Բայց, այդուհանդերձ, գնահատելի է, որ, անկախ հեղափոխությունից, այս պահի դրությամբ ԵՏՄ–ին անդամակցելու փաստից Հայաստանն իրեն շատ կոմֆորտ է զգում և շարունակում ինտեգրվել»:

Իսկ թե ինչպե՞ս պահել երկու կողմերի հետ այսօր առկա հարաբերությունները, նա ընդգծեց, որ այդ հանգամանքը բավականին լուրջ դիվանագիտություն է ենթադրում, որի հիմքում բալանսավորումն է. «ԵՏՄ–ն իր կազմում առկա որևէ պետության չի արգելում համագործակցել այլ քաղաքական կառույցների հետ: Իսկ ԵՄ–ն իր բոլոր անդամներին սահմանափակում է այլ կառույցների և պետությունների հետ շփումների առումով: Եվ, ունենալով հնարավորություն՝ Հայաստանն այսօր, այնուամենայնիվ, կարողանում է սերտ համագործակցել թե՛ ԵՄ–ի հետ, թե՛ ԱՄՆ–ի և թե՛ բոլոր այն երկրների հետ, որոնց հետ պատմական ու պատերազմական խնդիրներ չունենք: ԵՄ–ի սկզբունքը հետևյալն է. իր անդամ պետություններն իրավունք չունեն ինտեգրվելու, համագործակցելու այլ կառույցի հետ, իսկ Հայաստանի հետ առավելագույնը կարող են համագործակցել կամ չհամագործակցել: Իսկ եթե հարցը հասնի ընտրության առաջ դնելուն, և այն աստիճանի, որ ՀՀ–ն դուրս գա ԵՏՄ–ից՝ ողբերգություն կլինի: Կան մարդիկ, ովքեր ասում են, թե ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի համար դանդաղ մահ է, իսկ ես կասեմ՝ դրանից դուրս գալը կլինի շատ ավելի արագ մահ»:

Քաղաքագետը դեմ չէ ԵՄ–ի հետ համագործակցությանը, բայց դեմ է լիարժեք անդամագրմանն այդ կառույցին:

«Եվրոպան կարող է շարունակել աշխատել, ինչ–որ գումարներ ներդնել, որն, իհարկե, ԵՏՄ–ին չի սահմանափակում: Բայց ես ի սկզբանե դեմ կլինեմ ԵՏՄ–ից դուրս գալու և ԵՄ–ին անդամակցելու գաղափարին»,– ասաց նա ու թվարկեց մի շարք պատճառներ, համաձայն որոնց անթույլատրելի է, որ Հայաստանում գործեն այն օրենքները, որոնք գործում են ԵՄ անդամ երկրներում. «Ես ուզում եմ, որ իմ երեխան մեծանա առողջ միջավայրում, այլ ոչ թե նստի մի դասարանում, որտեղ իր կողքին կարող է լինել մի ուրիշ երեխա, ում ծնողները երկուսն էլ տղամարդ կլինեն: Մեր արժեհամակարգը ոչ մի կերպ թույլ չի տալիս ընդգրկվել այդ կառույցի մեջ: Օրինակ՝ Գերմանիայում կա օրենք, որը թույլ է տալիս անձնագրում սեռը նշել միայն 18–ից հետո՝ այն ժամանակ, երբ մարդը կկողմնորոշվի, թե որ սեռի ներկայացուցիչ է: Սա աբսուրդ է: Այս պատճառներով չեմ կարծում, թե ԵՄ լիարժեք անդամ լինելու կարիքը կա: Իսկ ուղղակի շահավետ համագործակցությունը չի խանգարի: Մանավանդ՝ մեր երկրի համար, որն ունի ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչման հարց»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրին, քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ– ում բավականին կարևոր է. «Պետությունը, որը Թուրքիայի, Ադրբեջանի հետ սահման ունի և ունի Ղարաբաղյան չլուծված հարց, նման կառույցների հետ պետք է լավ հարաբերություններ ունենա, թեև չեմ կարծում, թե որոշ խնդիրների առկայության պարագայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելն ինչ–որ դիրքորոշում է ենթադրում կառույցի նկատմամբ: Համոզված եմ, որ կլինի կադրային փոփոխություն, այսինքն՝ Հայաստանից կմեկնի մեկը, ով կզբաղեցնի այդ պաշտոնը»: