Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Политика

Վիգեն Սարգսյանի հեղաշրջումը. ՀՀԿ–ն մտնում է կոնֆլիկտների փուլ

«Ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը ևս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը»,– ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմեն Աշոտյանի ու Վիգեն Սարգսյանի կողմից գլխավորելու հավանականության մասին հարցին: Դժվար է ասել՝ Շարմազանովը հատուկ չէր հիշատակել Վիգեն Սարգսյանի օրինակը, թե պարզապես մոռացել էր: Բայց այն հանգամանքը, որ նիստի արդյունքներով Վիգեն Սարգսյանը ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ ու հենց ինքն էլ գլխավորելու է նախընտրական ցուցակը, ցույց է տալիս, որ հայտնի նիստն այդքան հարթ չի անցել:

Դեռևս թավշյա հեղափոխությունից առաջ, անցյալ տարվա վերջում և այս տարվա սկզբում, երբ դեռ անորոշ էր ՀՀԿ–ի՝ վարչապետի թեկնածուի անունը, քննարկվող տարբերակներից մեկը Վիգեն Սարգսյանին՝ որպես Սերժ Սարգսյանի ժառանգորդի վարչապետի թեկնածու ընտրելն էր: Սակայն ակնհայտ էր, որ Վիգեն Սարգսյանի թեկնածության շուրջ կան ներկուսակցական խնդիրներ: Ընդ որում, խնդիրներ ոչ միայն առավել տեսանելի շերտերում՝ կապված նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա աջակիցների վարչապետական ամբիցիաների հետ, այլև խնդիրներ ընդհանրապես: Ակնհայտ էր, որ Վիգեն Սարգսյանի թեկնածության շուրջ վերապահումներ ունեին թե՛, այսպես ասած, ավագ սերնդի, թե՛ նոր սերնդի հանրապետականները: Վերապահումներ կային նաև Կարեն Կարապետյանի թեկնածության հետ: Արդյունքում այս համատարած վերապահումները հանգեցրեցին միակ և անփոխարինելի համարվող Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրմանը: Դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանի՝ անփոխարինելիության հիմքով առաջադրումը ներկուսակցական վերապահումների ու դրանցից բխող պառակտումների դեմն առնելո՞ւ համար էր, թե՞ ինքը՝ Սերժ Սարգսյանն էր կուրացնում այդ վերապահումները՝ վերջնարդյունքում անփոխարինելի լինելու համար: Բայց փաստ է մի բան, որ ընտրված տարբերակը դարձավ իշխանափոխության պատճառ:

Հիմա, երբ այլևս պարզ է, որ ոչ միայն Սերժ Սարգսյանի հրապարակային քաղաքական վերադարձն է անհնար, այլև սխալ էր նաև իր առաջադրումը վարչապետի պաշտոնում, ՀՀԿ–ում ստեղծվել է բնական մրցակցության վիճակ: Վիճակ, որտեղ հանգուցալուծումը կախված է լինելու ոչ թե կոմպրոմիսից, այլ կոնֆլիկտից ու այն հանգամանքից, թե ով կհաղթի այդ կոնֆլիկտում: ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի՝ հայտարարվածից ավելի ձգված նիստերը, նիստին հաջորդած հայտարարությունները և այս ամենի կոնտեքստում Վիգեն Սարգսյանի դերակատարման էական ընդգծումը

ցույց են տալիս, որ ներկուսակցական կոնֆլիկտում հաղթել է Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանն, այսպես ասած, հաղթել է հետաձգված մարտում: Չի բացառվում, որ նրա հիմնական հաղթական խաղաքարտը եղել է մատնանշումն այն հանգամանքի, որ եթե ՀՀԿ–ն ժամանակին մի կողմ դներ իր հանդեպ եղած վերապահումները, գուցե կարիք չլիներ դա անել հիմա, երբ արդեն կա ոչ թե իշխանություն լինելու, այլև ընդհանրապես լինելու խնդիր: Այս իմաստով Վիգեն Սարգսյանը նախօրեին փոքրիկ հեղաշրջում է արել ՀՀԿ–ում: Գուցե այդ հեղաշրջումը հաջողել է նաև Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Սակայն ակնհայտ է նաև Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, նախաձեռնողականությունը, ՀՀԿ–ի կարգավիճակի փոփոխության դժվար ճանապարհին դրոշակակրի պատասխանատվության ստանձնման ինքնաբուխ մոտիվացիան:

Անկախ նրանից՝ Վիգեն Սարգսյանն է հեղաշրջել ՀՀԿ–ն ու կյանքի կոչել իր առաջնորդության ամբիցիաները երկրորդ փորձից, թե դա իր փոխարեն արել է Սերժ Սարգսյանը, պարզ է մի բան, որ ՀՀԿ–ն այլևս զրկված լինելով իշխանությունից՝ հայտնվել է նոր քաղաքական իրավիճակում, առավելապես ներքին իմաստով: Այլևս չկա առկա կոնֆլիկտները կոմպրոմիսով լուծելու հրամայականը, հրամայական, որն առարկայական էր՝ հաշվի առնելով, որ ցանկացած ներքին կոնֆլիկտ կարող էր բերել պառակտման ու իշխանության կորստի: Իսկ իշխանությունն ու այն կորցնելու վտանգը ՀՀԿ–ի միակ առանցքն էին: Իշխանությունն այլևս կորսված է, հետևաբար չկա նաև այն կորցնելու վտանգն ու այդ վտանգից խուսանավելու համար ինքնանպատակ կոմպրոմիսների գնալու անհրաժեշտությունը: ՀՀԿ–ն մտնում է ներքին կոնֆլիկտների փուլ ու ըստ այդմ ստանում է թե՛ այդ կոնֆլիկտից ուժեղացած դուրս գալու շանսեր, թե՛ այդ կոնֆլիկտներից վերջնականապես փլուզվելու վտանգներ: Ամեն ինչ կախված է մեկ բանից՝ արդյոք հիմա՝ իշխանության կորստից, կուսակցաշինության վրա վատնված տարիներից հետո կստեղծվի իսկապես ներկուսակցական դեմոկրատական մոդել, որը քաղաքական կոնֆլիկտները կդարձնի քաղաքակիրթ պրոցես՝ իր արևմտյան անալոգներով, թե այդ կոնֆլիկտները կմնան անձնական ինտրիգների մակարդակում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան