Ծառուկյանը հավասարապես խթանում է երկրի դիմագիծը հանդիսացող մշակույթի և սպորտի ոլորտների զարգացմանը
Աննա Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գ. Ծառուկյանի ծավալած ակտիվ գործունեության շնորհիվ վերջերս մեր երկիրը զարգացման նոր ռիթմի մեջ է մտել: Մայնինգ ֆերմա, բազմապիսի գործարաններ, ապա արդեն անցում այլ կարևոր քայլերի: Այն, որ Ծառուկյանը զբաղվել ու շարունակում է զբաղվել բարեգործությամբ գաղտնիք չէ: Ու այն, որ նա դրա համար ընտրում է ամենատարբեր ոլորտները, սա ևս ակնառու փաստ է:
Գնահատելով ազգայինը, լինելով մեծ հայրենասեր, Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ՝ Գ. Ծառուկյանն այցելել էր Դսեղ՝ մեծն բանաստեղծի ծննդավայր: Տեղեկանալով, որ տուն-թանգարանը գտնվում է անմխիթար վիճակում և ունի վերանորոգման կարիք՝ Գ. Ծառուկյանն առանց երկմտելու տեղում ծանոթանալով խնդիրներին, խոստացել էր, ամենասեղմ ժամկետներում վերանորոգել այն: Իհարկե, նրա կողմից նշված սեղմ ժամկետներն իրատեսական չէին, և նույնիսկ ահնարինն էր թվում: Բայց այս անգամ ևս Ծառուկյանի խոսքը գործ դարձավ: Ներգրավելով, գործում բազմաթիվ այլ աշխատակիցների՝ կարողացավ ամենասեղմ ժամկետներում կատարել խոստացվածը: Ինչն իրոք, մեծ անդրադարձ է ունեցել Դսեղի մշակութային կյանքի վերակենդանացման գործում՝ շնորհիվ նոր շուք ստացած կառույցով հետաքրքրվողների և, անշուտ, զբոսաշիջիկների թվի աճի վրա:
Բայց, միայն սրանով չսահամանափակվեց Ծառուկյանի անակնկալները դսեղցիներին։ Ծառուկյանը, որպես ՀԱՕԿ նախագահ և սպորտի զարգացման մեծ ջատագով, ականջալուր եղավ տեղի մարզադահլիճի խնդիրներին: Կարևորելով սպորտի դերն ու նշանակությունը՝ լուծեց նաև այս խնդիրը: Որն անխոս շատ կարևոր քայլ է ինչպես մարզերում սպորտի համաչափ զարգացման, այնպես էլ առողջ կենսակերպի ապահովման և սպորտի հանդեպ երեխաների հետաքրքության մեծացման տեսանկյունից։
Վերստին համոզվում ենք, որ Ծառուկյանն ամեն կերպ մտահոոգվում և իրենն է համարում ժողովրդի խնդիրները, և սա քննարկաման ենթակա չէ: Եվ նրա կատարած ամեն մի գործ իր դրական անդրադարձն է ունենում մեր երկրի զարգացման և բարգավաճման գործընթացում։