Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Հայտարարագիր չներկայացնելու վատ սովորույթի մի քանի գործոնները

«Փաստն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագրեր չներկայացրած նախկին և ներկա պաշտոնյաների թվին: Հանձնաժողովը խոստացածի համաձայն իր պաշտոնական կայքում արդեն հրապարակել է նաև նրանց անունները:

Ինչպես տեղեկանում ենք ցանկից, 2018 թ. նոյեմբերի 6–ի դրությամբ պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց շարքում գերակշռողը ՊԵԿ աշխատակիցներն են: Նրանց թվում են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Արագածոտնի բաժնի պետի տեղակալ Լյովա Գրիգորյանը, ՊԵԿ Արևել յան մաքսատուն– վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի 4–րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Սևակ Խաչատրյանը: Ցանկում կան նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների անուններ: Ընդհանուր առմամբ, օրենքով նախատեսված 30–օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել 7 անձ իսկ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր՝ 29:

Հետաքրքրական է նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիր չներկայացրած նախկին պաշտոնյաների ցանկը, որտեղ կան նաև նախկին ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, մշակույթի նախկին փոխնախարար Արև Սամուել յանի անունները: Այդ ցանկում են նաև նախկին ՊԵԿ պաշտոնյաներ, իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ: Այս իմաստով կարելի է արձանագրել, որ հայտարարագիր չներկայացնելու վատ սովորույթը, թերևս, դեռ շարունակվում է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի հետ զրույցում, մինչ այս ցանկը հրապարակելը, փորձել էինք հասկանալ նաև հայտարարագիր ներկայացնելու ընթացակարգը:

Oragir.info-ի հետ զրույցում նա մանրամասնել է. «Օրենքը նախատեսում է մեկամսյա ժամկետ: Այսինքն՝ պաշտոնը ստանձնելու պահից 30–օրյա ժամկետում պետք է հայտարարագրերը ներկայացվեն: Պրակտիկայում հետևում են 30–օրյա ժամկետին, բայց ունենք դեպքեր, երբ 30–օրյա ժամկետից ուշ են ներկայացնում հայտարարագրերը: Նրանց վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվում, իսկ չներկայացրածների վերաբերյալ նախատեսում ենք գործընթացեր. երկու վարչականից հետո նոր քրեական ներգործություն է սահմանվում: Որպես կանոն, առաջին վարչական ներգործությունից հետո ժամկետը խախտած պաշտոնյաները կամ փոխկապակցված անձինք հայտարարագրերը ներկայացնում են»:

Նրա խոսքով՝ հայտարարագրի ժամկետի պահպանումը կախված է մի քանի գործոններից: «Օրինակ՝ շատ պատասխանատու պետք է լինեն իրենց կադրային ստորաբաժանումները, որպեսզի նշանակումների մասին պատշաճ տեղեկացում տան: Հաճախ նշանակումների կամ ազատումների մասին մենք ստանում ենք ուշացած տվյալներ. եթե տվյալը ուշ է ստացվում, համապատասխանաբար, ուշ է գեներացվում «pasword»–ը. մեր հայտարարագրման համակարգն էլեկտրոնային է, և պաշտոնյաները կարող են համակարգ մուտք գործել բացառապես իրենց հաշվով և գաղտնաբառերով: Այդ ստորաբաժանումների թերացումները շատ հաճախ անդրադառնում են պաշտոնատար անձանց կողմից սահմանված ժամկետում իրենց պարտականությունների կատարման վրա: Մենք համագործակցում ենք և համապատասխան հիշեցումներ, տեղեկացումներ ենք ուղարկում նաև կադրային ստորաբաժանումներին, որպեսզի իրենք օրենքով նախատեսված եռօրյա ժամկետը պահպանեն և նշանակումների, ազատումների և փոփոխությունների մասին մեզ անհապաղ տեղեկացնեն»,–ասաց նա: