Լոռու փոխմարզպետի ունեցվածքը
Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը երկու բնակարան է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Նշենք, որ Արամ Խաչատրյանն այդ պաշտոնին է նշանակվել 2018թ. հունիսին:
Ներկայացված փաստաթղթում շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 500 000 դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 535 749 ՀՀ դրամ:
Մինչ Լոռու մարզպետի տեղակալ նշանակվելը, Արամ Խաչատրյանը 2010– 2018 թթ. աշխատել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցում՝ որպես ՆԶՊ ուսուցիչ: Եղել է նաև Վանաձորի ավագանու կազմում: Արամ Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։