Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 07:00-19։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ, Լճաշեն, Չկալովկա եւ Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։