Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Նորաստեղծ կուսակցությունները կհասցնե՞ն մասնակցել արտահերթին

Կուսակցություն բացելը մոտավորապես նմանվել է երբեմնի՝ նույն փողոցի վրա կողք կողքի վարսավիրանոց, դեղատուն կամ մթերային խանութ բացելու տենդին, երբ առանց շուկան ուսումնասիրելու, առանց հաշվարկելու, թե տվյալ տարածքին ինչքան վարսավիրանոց, դեղատուն ու մթերային խանութ է պետք, բացում ու բացում էին, հետո ընկնում կրակը: Տերերն իրար հետ էին թշնամանում, ընտանիքները՝ ընտանիքների հետ, հետո բոլորով՝ թաղամասի բնակիչների հետ, թե ինչի՞ մեկը եկամուտ ունի, մյուսը՝ ոչ: Ու այդպես շարունակ: Հետո եկավ մի պահ, երբ այդ տենդն անցավ, «հարևան» խանութպանները բնակիչներին իրար մեջ «լավով» կիսում էին ու էլ իրարից չէին նեղանում:

Հիմա նույն տրամաբանությամբ էլ կուսակցություններ են բացվում: Եվ հասկանալի չէ, թե ի՞նչ տրամաբանությամբ, մղումով, նպատակով կամ գաղափարախոսությամբ: Գործընթացն այնքան է «ազատականացել», որ տպավորություն է ձևավորվել, թե բակի տղաներով մի ծառ տնկելու կամ խորոված անելու համար նախ որոշում են կուսակցություն բացել, հետո այդ խորովածն անել կամ ծառը տնկել:

Դե, տուն է, թող լինի մոտեցմամբ ծնվող կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, վաղը նույն տնեցիներին էլ են նեղություն տալու, քանի որ կուսակցություն պահելու համար տարեկան պետական վճարումներ կան: Այլ ծախսեր նույնպես կան, բայց մտահոգիչն այս օրերին այլ է:

Պարզվում է, նրանցին, որոնք արդեն հասցրել են համագումար անել ու արդեն իսկ հայտարարել են կուսակցություն գրանցելու իրենց նախաձեռնության մասին, ոչ բոլորն են ավարտել գրանցման գործընթացը: Ու կարող է այնպես ստացվել, որ, օրինակ, «Սասնա ծռեր», «Հայկական երազանք» և էլի մի շարք կուսակցությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկությունը երազանք էլ մնա: Այդ դեպքում նրանք պետք է ստիպված լինեն այլ կուսակցությունների ցուցակներում տեղավորվել: Բայց այս դեպքում էլ հարց է ծագում, թե ինչ իմաստ ուներ ընդհանրապես կուսակցություն գրանցելը: Եթե ընդամենը սեփական ամբիցիաները բավարարելու համար, ապա հիշեցնենք, որ մեծ հաշվով կուսակցությունները երեք հիմնական ուղղությունների են լինում: Եվ այդ պայմաններում ինչ էական է, թե նույն գաղափարախոսությանը «դավանող» քանի կուսակցություն կա, երբ դրանցից ոչ մեկի անունն իրենց նեղ շրջապատից բացի ոչ ոք չգիտի: Թե քանի օր է հարկավոր կուսակցություններին գրանցվելու համար, դրանից հետո արդյո՞ք ընտրություններին մասնակցել–չմասնակցելու այլ սահմանափակումներ կան, արդյո՞ք նոր գրանցված

կուսակցությունը պետք է որոշ ժամանակ գործի, հետո իրավունք ստանա համապետական ընտրություններին մասնակցել, թե՞ կարող է թանաքը դեռ չչորացած՝ պետռեգիստրից վազել ԿԸՀ, այնտեղ էլ գրանցվել ու մասնակցել ընտրություններին, կխոսենք հետագայում: Բայց հիմա հարցն այն է, թե այս ընթացքում ինչքան թրենդային դարձավ կուսակցություն բացել–գրանցելը ու ինչ կարող է դա փոխել ընդհանրապես:

Հիմա այն մասին, թե թավշյա հեղափոխությունից հետո սնկի պես աճած կուսակցություններից ովքեր են կարողացել ավարտին հասցնել իրենց գործը: Ու թեև կուսակցություն բացելը դարձել է մոդայիկ, բայց հետաքրքիր է, որ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունում գրանցված կուսակցությունների թիվն այս պահի դրությամբ 76–ն է, որից ընդամենը 3–ն է գրանցվել 2018 թվականի ապրիլից հետո:

«Կան կուսակցություններ, որոնց գրանցման հարցը դեռ գործընթացի մեջ է, բայց այս պահին դեռ չի ավարտվել: Ապրիլից հետո գրանցվածները «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան», «Հայոց հայրենիք» և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություններն են»,– ասաց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: