Գագիկ Ծառուկյանի գործունեությունն ուղղակի ներազդում է պետության տնտեսության զարգացման վրա
Դավիթ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որքան շատ են լինում ներդրումները պետության ներսում, այնքան բարվոք է ապրում տվյալ պետության քաղաքացին: Ինչևէ սա պրակտիկ կանոն է, որի հետ չհամաձայնվել չի կարելի: Ներդրումային քաղաքականությանն անդրադառնալիս հարկե է նշել, որ Հայաստանում ներդրումների ծավալներն մինչ այս, այդքան էլ հուսադրող չէին: Ինչո՞ւ: Որովհետև մեր պետությունը գրավիչ չի համարվում ներդրումների տեսանկյունից: Փակ ճանապարհներ, տնտեսական մեկուսվածություն, ենթակառուցվածնքերի բացակայություն, այս պայմաններում, ոչ մի ներդրող չէր ցանկանա իր ֆինանսները ներդնել մի պետությունում, որտեղ այն ռիսկային կհամարվեր և այդ ռիսկայինների շարքում է նաև մեր պետությունը:
Բայց արի ու տես գտնվում են մարդիկ, որոնք ցանկանում են իրենց ներդրումները կատարել Հայաստանում և այդ ներդրումների համար որպես երաշխավոր հանդես է գալիս «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Վերջինիս միայն հեղինակությունը բավարար է, որպեսզի օտաերկրյա ներդրողները իրենց ֆինանսական միջոցները ուղղեն դեպի Հայաստան: Եվ սրա վառ ապացույցը կարելի է համարել վերջերս Հայաստանում անցկացված տնտեսական ֆորումը, որի վերջնական ակորդն էլ կարելի է համարել Քուվեյթի թագավորական ընտանիքի թագաժառանգ Շեյխ Ալ Սաբահի այցը Հայաստան: Վերջինս պատրասկամություն է հայտնել, ներդրումներ կատարել Ծառուկյանի առաջարկած բոլոր ծրագրերում, առանց սահմանափակումների, որն աննախադեպ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Շեյխն իր այցելության ընթացքում անձամբ ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև հեռանկարային ծրագրերին, որոնց շարքում է սիլիցումի գործարանի կառուցումը, որի ավարտին ներդրումների ծավալը հասնելու է 1 մլրդ դոլարի, ինչպես նաև բացվելու է՝ 3000 նոր աշխատատեղ:
Բոլորս էլ հասկանում ենք, երբ պետությունը լինում է ինքնաբավ, ապա տվյալ դեպքում տնտեսական մեսուսվածությունը այնքան էլ նշանակություն չի ունենում: Սակայն ոչ ոք այնքան քայլեր չի ձեռնարկում տնտեսական մեկուսվածությունը հաղթահարելու համար, որքան Գագիկ Ծառուկյանը: Նրա նախաձեռնությամբ կյանքի կոչվեց և արդեն իրականություն է արդյունաբերական քաղաքը, որն արդեն իսկ տալիս է թեթև արդյունաբերական արտադրանք: Բացի այդ կարևոր ուղղություններից մեկը ներկա դարում համարվում է արևային էլեկտրաէներգիայի շահագործումը և այս ուղղությամբ էլ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի «Արևային Հայաստանում» բնությունը և օդը մաքուր պահվեն ու այս տեսանկյունից կարևոր է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործունեությունը: Այս ոլորտը արագ զարգացող ուղղություններից մեկն է և նախատեսվում է կատարել 10 մլն դոլար ներդրում, որի արդյունքում կստեղծվեն 200 նոր աշխատատեղ:
Սա ևս հերթական անգամ ապացուցում է, որ Գագիկ Ծառուկյանի գործունեության սպեկտորը ներառում է նաև պետության տնտեսական զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու մարդկանց կենսապայմանները բարելավվելը: