Բաժնետոմսեր շվեյցարական ֆրանկ, ֆունտ ստեռլինգ. փոխնախարարի ունեցվածքը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը 2 բնակարան է հայտարարագրել: Բացի այդ, նա հայտարարագրել է նաև «AUDI Q5» և «AUDI Q7 3.0L» մակնիշի ավտոմեքենաներ:
Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ինչպես տեղեկանում ենք փաստաթղթից, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է նաև շուրջ 52665 ԱՄՆ դոլարի, 9983 ԱՄՆ դոլարի, 29077 ԱՄՆ դոլարի բաժնետոմսեր, ինչպես նաև՝ 795870 ռուսական ռուբլու բաժնետոմս: Հայտարարագրել է նաև 13222 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 145 000 եվրո, 393 000 ԱՄՆ դոլար, 1,100 ֆունտ ստեռլինգ, 24 500 շվեյցարական ֆրանկ, 200 000 ռուսական ռուբլի: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 141 000 ռուսական ռուբլի և 224 109 ռուսական ռուբլի: Նշված երկու եկամուտները գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից: