Ծառուկյանը առավել քան վճռական է տրամադրված՝ Հայաստան ներդրումներ բերելու հարցում
Միսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր համացանցում բավականին հետաքրքիր նկար տեսա, բանն այն է, որ Հայասատան է ժամանել Ծառուկյանի մտերիմ ընկեր, Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը: Նման մակարդակի այցը ինքնին արդեն հետաքրքրաշարժ է, Հայաստանին թերևս նոր խոշորամասշտաբ ներդրումներ են սպասվում: Դեռևս նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ թագաժառանգը տեսաուղերձ էր հղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որում նշվում էր, որ ինքն անձամբ և իր թագավորական ընտանիքի ներկայացուցիչները, պատրաստակամ են լիարժեք աջակցել Գագիկ Ծառուկյանի ցանկացած նախաձեռնություն և 15 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել ՀՀ-ում: Սա այն պարագայում, եթե Ծառուկյանը իր թիմի հետ ստանար ձայների մեծամասնությունը, սակայն այդպես չեղավ: Այս անգամ նորից ընտրությունների նախաշեմին նման այցի ենք ականատես լինում և ինքնին փաստը, որ շեյխը անձամբ է եկել Հայաստան, խոսում է այցի լրջության մասին:
Բոլորս էլ գիտակցում ենք մի պարզ ճշմարտություն՝ Հայաստանին տնտեսության զարգացման համար ներդրումներ են պետք, ու լայնամասշտաբ ներդրումներ են պետք:
Ճիշտ է ապագայում դեռ պաշտոնապես կպարզաբանվի Շեյխի Հայաստան կատարած այցի նպատակը, սակայն լիահույս ենք, որ խոսքը գնալու է մեծ ներդրումների մասին: Ծառուկյանը առավել քան վճռական է տրամադրված Հայաստան ներդրումներ բերելու և տնտեսությունը ոտքի կանգնեցնելու հարցում: