Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Նախընտրական ռեբրենդի՞նգ, թե՞ խորքային վերափոխման փորձ. ՀՀԿ–ն` բարդ ընտրության առջև

Վերջին օրերին մամուլում ակտիվ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ ՀՀԿ–ն ընտրություններին ընդառաջ իր նախընտրական ցուցակը համալրելու նպատակով բանակցում է Դավիթ Շահնազարյանի, Հրանտ Բագրատյանի և Վազգեն Մանուկյանի հետ և ոչ միայն: Ինչքանով են այս տեղեկությունները հավաստի, մենք, իհարկե, չենք կարող ասել, քանի դեռ որևէ պաշտոնական հավաստիացում կամ հերքում չկա: Սակայն, անկախ ամեն ինչից, այս տեղեկությունը ինքնին բնորոշում է նախկին իշխանության կուսակցության շուրջ տեղի ունեցող գործընթացը, որը այլ կերպ կարող ենք անվանել նախընտրական ռեբրենդինգ կամ խորքային վերափոխումների փորձ:

Հանրապետականների համար հիրավի դժվար ժամանակաշրջան է: Հեղափոխության բացասական էներգիայի ողջ չափաբաժինը ուղղված է հենց նրանց դեմ, և հատկապես ընտրությունների նախաշեմին այդ չափաբաժինն ինչ–որ կերպ թոթափելու խնդիր կա: Մյուս կողմից էլ, անկախ այն հանգամանքից՝ կա բացասական էներգիա, թե ոչ, կան օբյեկտիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց առերեսվել է Հանրապետականը: Լինելով իշխանության կուսակցություն՝ Հանրապետականն այլ մոտիվացիա, այլ ներուժ, քան իշխանություն լինելը, ադմինիստրատիվ լծակներ ունենալը, չի ունեցել: Որոշակի գաղափարական առանցք, այդ առանցքի շուրջ հավաքված որոշակի անհատներ եղել են, բայց եղել են ներքին փոքրամասնության դերում: Հիմա, երբ իշխանությունն ու ադմինիստրատիվ լծակները չկան, չկա նաև ՀՀԿ–ն նախկին տեսքով: Ըստ այդմ, ՀՀԿ–ն խնդիր ունի հասկանալ իր ներկա ու ապագա տեսքն առանց իշխանության:

Հատկապես ընտրություններից մեկ ամիս առաջ այս նոր տեսքի մոդելավորման խնդիրը ավելի է բարդանում: Այսինքն, ՀՀԿ–ն մի կողմից պետք է առերեսվի օբյեկտիվ մարտահրավերներին, մյուս կողմից՝ խուսանավի կամ գոնե մեղմացնի հանրային բացասական ազդակներն իր ուղղությամբ: Միով բանիվ, ակնհայտ է, որ թե՛ քաղաքական օրինաչափությունից ելնելով, թե՛ ներկայիս իրավիճակը հաշվի առնելով՝ ՀՀԿ–ն միակն է, որ կամա թե ակամա կարող է լինել Փաշինյանի և նրա իշխանության միակ արմատական ընդդիմությունը: Գործընկերության, կոալիցիոն համագործակցության հեռանկարը իշխանությունների հետ ՀՀԿ–ի համար մշուշոտ է, մյուս կողմից էլ առկա է, այսպես ասած, անցյալի ցասումը, որը ՀՀԿ–ին կա՛մ կարող է մղել ընդդիմության դաշտ, կա՛մ կարող է մղել ավելի հեռու՝ քաղաքականությունից դուրս:

Ըստ այդմ, ակնհայտ է, որ եթե ՀՀԿ–ն որոշի մասնակցել ընտրություններին ու անցնի խորհրդարան, անկախ հավաքած տոկոսներից ու մանդատներից, լինելու է Փաշինյանի թիվ մեկ ընդդիմությունը: Հենց այստեղ է, որ խնդիրը դառնում է ավելի խորքային, վեր հանրային բացասական էներգիան շրջանցելու կամ մեղմացնելու նախընտրական իրավիճակային մարտահրավերից: Ենթադրենք ՀՀԿ–ին հաջողվեց այդ բացասական էներգիան մեղմացնել կամ այդ բացասական էներգիան օգտագործել ու կոնսոլիդացնել իշխանությունից դժգոհ խմբերի ու քաղաքացիների ձայները ու հայտնվել խորհրդարանում: Ո՞րն է լինելու ՀՀԿ–ի երկարաժամկետ առաքելությունը: Արդյո՞ք նրանք պատրաստվում են ի տարբերություն այլ ուժերի, որոնք դիրքավորվել են որպես Փաշինյանի աղքատ բարեկամներ ու «թիկունք պահողներ», դառնալ «թիկունքից խփողներ», ինքնանպատակ ու պատեհ–անպատեհ քննադատողներ՝ անցյալի ծանր հիշողությունների բեռը թոթափելու համար: Թե՞ ամեն դեպքում կա կամ կգտնվի այլ առանցք, այլ օրակարգ, որ բացի ընդդիմություն հանուն ընդդիմության լինելու կարգախոսից շանս կտա այդ կուսակցությանը վերափոխումների գնալ:

Մեծ հաշվով, ՀՀԿ–ն ունի բոլոր շանսերը՝ թե՛ վերափոխվելու, թե՛ ինքնանպատակ ընդդիմություն դառնալու, թե՛ ընդհանրապես քաղաքական ասպարեզը լքելու համար: Խնդիրն այն է, թե ինչպես նրանք կօգտագործեն իրենց ռեսուրսները ու հնարավորությունները, կառերեսվեն ու կհաղթահարեն կարճատև, իրավիճակային մարտահրավերները, թե կպատրաստվեն ավելի երկարատև պայքարի ու գործունեության:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան