Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Դատախազությունը հովանավորո՞ւմ է ՀՀԿ թեկնածու Հակոբ Բեգլարյանին. ընտրակաշառքի մասին Ալեն Սիմոնյանի ահազանգն անարձագանք է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած արդար ընտրություններ անցկացնելու մասին իշխանության խոստումներին, իրավապահ համակարգը շարունակում է չտեսնելու տալ ընտրակեղծարարության ահազանգերը և միայն լրագրողների համառ ջանքերի շնորհիվ անդրադառնում դրանց:
Երևանի Կենտրոն և Էրեբունի ընտրատարածքում «Ելք» դաշինքից ռեյտինգային թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը դեռ փետրվարի 9–ին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀԿ–ից առաջադրված թեկնածու Հակոբ Բեգլարյանի անունից, ով նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է ու քաղշին վարչության պետի տեղակալը, Կենտրոնում ընտրողներին ցուցակագրում ու ընտրակաշառք են բաժանում: Այս առթիվ, սակայն, իրավապահ մարմինները չեն դիմել թեկնածուին՝ պարզելու, թե ինչ ընտրախախտման մասին է խոսքը:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քիչ առաջ մեր Աբովյան 62 հասցեում գտնվող բնակարան է մտնում շենքի լիազորը և դիմում մորս, փորձում ստորագրություն վերցնել և քարոզ անել Բեգլարյան Հակոբի օգտին։ Նշեմ, որ լիազորի մոտ է լինում շենքի բնակիչների ցուցակները՝ անձնագրի տվյալներով։ Խոսակցության ընթացքում պարզվում է, որ շենքերի լիազորներին հրավիրել են ժեկ (ԲՇՏ) և ցուցակներ բաժանել, ուղարկել բնակիչների մոտ։
Հիմա հարց Սերժ Սարգսյանին. սա՞ է այն հերթական անթերի, օրինական ընտրությունը, որի մասին դուք խոսում եք էկրաններից։ Ի՞նչ իրավունք ունեն մարդկանց կանչել ԲՇՏ, ի՞նչ իրավունք ունեն անձնագրային տվյալներ տալ և ի՞նչ իրավունք ունեն քարոզարշավը չսկսված քարոզչություն անել:
Այսօր նաև ահազանգ ստացա, որ նույն գործով է զբաղված Թումանյան 38 հասցեում գտնվող Բեգլարյաններին պատկանող շենքի կեսում տեղակայված գրասենյակը, որը ընտրությունների ժամանակ վերածվում է ՀՀԿ շտաբի։ Այս պարագայում մարդկանց նաև 20000 դրամի խոստում է տրվում»։
«Փաստի» հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրեն իրավապահ որևէ մարմին չի դիմել ահազանգի առթիվ ու սպասումներ չունի իրավապահ մարմիններից: «Քանի որ Հրազդանի քաղաքապետի ընտրության դեպքից հետո, երբ իմ ձեռքին հարվածեցին, տեսախցիկը գցեցին, բռնություն գործադրեցին, սպառնացին, այդ տեսանյութը ես տեղադրեցի համացանցում, ու այդ գործը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվեց, ես այլևս իրավապահ մարմիններից որևէ հույս չունեմ և համագործակցելու որևէ ցանկություն չունեմ»,– ասաց թեկնածուն:
Հարցին, թե իշխանության թեկնածուի հանդեպ հովանավորչություն է տեսնում իրավապահ մարմինների կողմից, «Ելք»–ի ներկայացուցիչն ասաց. «Ամեն ընտրությունից հետո քանի՞ դեպք կարող եք նշել, որ որևիցե մեկը պատժվել է, եզակի: Շատ լավ գիտեք՝ պետական մարմինների գործունեությունն ինչպես է լինում՝ տանջեն, բզբզեն քաղաքացուն, վերջում էլ գործը կարճում են, կամ լավագույն դեպքում 400–500 հազար դրամի տուգանում են ընտրակեղծարարին, և անցնում առաջ՝ արդարադատության իմիտացիա ստեղծելով»:
Ըստ Սիմոնյանի՝ փոխարենը կարելի է նշել բազմաթիվ դեպքեր, երբ ընդդիմադիր գործիչներին, ակտիվիստներին պատժել են ամենափոքր զանցանքների համար:
Նշենք, որ նախագահական անցած ընտրությունների ժամանակ Հակոբ Բեգլարյանը՝ Շինանյութի Հակոբը, իր կողմնակիցների հետ խոչընդոտել էր լրագրողների մուտքը Մետաքս թաղամասում գտնվող Սերժ Սարգսյանի շտաբ: Հենց նա էր մոտեցել լրագրողներին և կոպտորեն արգելել մուտք գործել շտաբ՝ ասելով. «Գնացեք ստեղից, դավայ էղեք»:
Սակայն Մետաքս թաղամասում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց 1in.am–ի և «Հրապարակի» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը մեկ ամիս անց կարճվեց: Ընդ որում` «հանցակազմի բացակայության պատճառով»:

Հ.Գ. Դատախազությունից երեկ երեկոյան «Փաստի» հարցմանն ի պատասխան ասացին, որ «Գագիկ Բեգլարյանի եղբորն ընտրելու դիմաց 20 հազար դրամ են խոստանում. ցուցակագրումը սկսվել է» վերտառությամբ հրապարակումը Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանի դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին՝ հրապարակման մեջ նշված տեղեկությունների իսկությունը ճշտելու համար` ստուգողական աշխատանքներ իրականացնելու նպատակով», մինչդեռ երեկվա դրությամբ ոստիկանությունում տեղյակ չէին, որ իրենք են զբաղվելու այդ հարցով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: