Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Ժողովուրդը «գրպանի դանակ» չէ կամ` «ինչքան ուզենք, էդքան կխփենք»–մաս 2

Ընտրական օրենսգրքի շուրջ վերջին շրջանի խորհրդարանական քննարկումներում իշխանության ներկայացուցիչներից ոմանք պարբերաբար հնչեցնում էին այն միտքը, թե իրենց համար կարևոր չէ` ինչ օրենսգրքով կանցնեն ընտրությունները, քանի որ իրենք ամեն դեպքում հաղթելու են: Իհարկե, ճշմարտության առաջ չմեղանչելու համար նշենք, որ «մենք» բառը իշխանության ներկայացուցիչները հաճախ վարպետորեն փոխակերպում են «ժողովուրդ» բառով:

Հնչող հայտարարությունները մտահոգիչ են մի քանի առումով: Նախ, եթե անկախ օրենսգրքից իշխանությունը վստահ է իր հաղթանակի վրա, ապա որն է Ընտրական նոր օրենսգիրք մշակելու, այն ԱԺ բերելու, ԱԺ–ում թեժ բանավեճեր ունենալու ու ամեն գնով այդ օրենսգիրքն անցկացնելու իմաստն ու նպատակահարմարությունը: Արդյո՞ք նոր իշխանություններն այդքան ժամանակ և ռեսուրս ունեն, այդքան վստահ են իրենց տրված վստահության և ժամանակի անսպառ լինելու վրա, որ զբաղված են մի բանով, որն, ըստ իրենց, որևէ նշանակություն չունի: Պնդումները, թե իշխանությունները օրենսգիրքը փոխում են ոչ թե իրենց, այլ մյուս քաղաքական ուժերի, անգամ ՀՀԿ–ի համար, բացառապես աղքատ բարեկամի օգտին արվող զրույցներ են. պարզ է, որ քաղաքականության մեջ որևէ մեկը միակողմանի լավություն անելով չի զբաղվում:

Ավելի ազնիվ կլիներ պարզապես հայտարարել, որ անկախ ընտրությունները հաղթել– չհաղթելու դիլեմայից, կա հեղափոխության օրերին ստանձնած օրակարգն ու այդ օրակարգի կետերից մեկը՝ ԸՕ–ն բարեփոխելու խնդիր, որն էլ իրենք հետևողականորեն կյանքի են կոչում: Պարզապես այս դեպքում էլ կարիք կլիներ պատասխանելու այլ հարցի՝ եթե ԸՕ բարեփոխումը որպես հեղափոխության օրակարգ այդքան կենսական է, ինչու է այն երկրորդվել ընտրությունները շուտափույթ անցկացնելու մոտեցմանը:

Մտահոգիչ է վերոնշյալ հռետորաբանությունը նաև այլ իմաստով: Նախ՝ ամեն պատեհ–անպատեհ առիթով մրցակիցներին ժողովրդի ճնշմամբ սպառնալը, որն, ըստ էության, տպավորություն է թողնում, թե ժողովուրդը գրպանի դանակ է ու այն կարելի է կիրառել երբ և ինչպես ցանկանում են: Երկրորդ՝ ունենալով անվիճելիորեն ահռելի հասարակական վստահության պաշար, իշխանության ներկայացուցիչները անփութորեն վատնում են այն՝ կարծելով, թե այն անսպառ է: Ավելին, պատմությունը ցույց է տվել, որ «մեր դեմ խաղ չկա» կամ «ինչքան ուզենք, այնքան կխփենք» մոտեցումների հեղինակներին Հայաստանի քաղաքացին սիրում է պատժել: Գուցե ոչ հիմա, երբ հեղափոխական իշխանությանը վստահել է իր սպասելիքներն իրագործելու առաքելությունը, բայց այն պահից, երբ այդ առաքելության իրագործումը կասկածի տեղիք կտա: Վերջիվերջո, պետք է ազնիվ լինենք ու չխուսափենք արձանագրել, որ իշխանության հանդեպ հանրության վստահությունն ու համակրանքը վստահություն և համակրանք է կոնկրետ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Որքանո՞վ է ճիշտ, երբ այդ մեծամասամբ անձնական վստահությունն ու համակրանքը սկսում են սպառել մարդիկ, որոնց միակ արժանիքը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում՝ Նիկոլ Փաշինյանին մոտ հայտնվելն է եղել: Ինչպես ասում էր երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը , առանց Սերժ Սարգսյանի քանի՞ ձայն կարող եք հավաքել, տղերք: Նույն այս ձևակերպումը հիմա տեղին է այլ բառերով՝ առանց Նիկոլ Փաշինյանի քանի՞ ձայն կարող եք հավաքել, տղաներ ու աղջիկներ:

Նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունից հոգնած, այդ հոգնածությունն ու զզվանքը թոթափած ժողովուրդը գուցեև էմոցիոնալ է, գուցե ինչ–որ տեղ իռացիոնալ, բայց այդ էմոցիոնալությունն ու իռացիոնալությունը առիթ–անառիթ շահարկելը, ժողովրդի սպասելիքներն ու հույսերը «մեր դեմ խաղ չկա» մոտեցման հետ շփոթելը ճակատագրական կարող է լինել, եթե այդ սպասելիքների արդարացման փոխարեն շարունակվի դոմինանտ մնալ ներկայումս մոդայիկ դարձած հռետորաբանությունը: Ի վերջո, գործ ունենք հասարակության հետ, որն արել է անհնարին թվացողը, ու հիմա առավել քան երբևէ կարող է նույնը կրկնել, եթե հարկ լինի:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան