Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

«Աջ ղեկի խնդիրը». Հայ պաշտոնյաները պատրա՞ստ են հանուն սկզբունքի զոհել անվտանգությունը

Մի կողմ թողնելով աղբի, վատ ճանապարհների, բարձր գների խնդիրները՝ Հայաստանում բուռն կերպով շարունակում են «լուծել» արհեստականորեն ստեղծված «աջ ղեկով մեքենաների» խնդիրը։

Հիշեցնենք, որ տարվա սկզբին երկրի իշխանությունները փորձում էին արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը։

Շահագործումը, նկատի ունենալով պարզորոշ հակասահմանադրական մտադրությունները, արգելել չհաջողվեց, իսկ ահա ներկման արգելք սահմանվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը, ընդ որում՝ նախապես հայտարարվել էր, որ արգելքն անժամկետ կերկարաձգվի։ Նույնիսկ զվարճալի է, որ իշխանությունները փորձ էին անում աջ ղեկով մեքենաների անօրինականության մասին հայտարարություններ տարածել, այդպիսով քաղաքացիների վրա դնելով ժամանակին չընդունված արգելքի պատասխանատվությունը՝ մոռանալով, որ օրենքը հետադարձ ուժ չունի։

Որոշումը վրդովմունք առաջացրեց։ Չնայած արգելքին՝ հոկտեմբերի 1–ին պարզվեց, որ հենց Վրաստանի սահմանին աջ ղեկով մեքենաների մեծ քանակություն է կուտակվել, որոնց սեփականատերերը հնարավորություն չեն ունեցել ներկրել Հայաստան։

Հետաքրքիր է, որ ներկրման «խնդիրը» առաջացել է հենց հոկտեմբերի 1-ին, իսկ ահա ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ոչ ոք այդ հարցը չի բարձրացրել։ Կարելի է եզրակացնել, որ որոշ ներկրողներ եւ մասնավոր անձինք հույսը դնելով, որ երկրում իրավիճակ է փոխվել, որոշել են ռիսկի դիմել եւ աջ ղեկով մեքենաներ պատվիրել ու հայտնվել են տխուր վիճակում։

Գործող իշխանությունները աջ ղեկով մեքենաների հարցում նույն դիրքորոշումն ունեն, ինչ նախորդները, նույնիսկ որոշել են ավելի հեռուն գնալ։ Տրանսպորտի նախարարության եւ ոստիկանության փաստարկները եւս չեն փոխվել՝ աջ ղեկով մեքենաները նախատեսված չեն աջակողմյան երթեւեկությամբ ճանապարհների համար եւ այդ պատճառով վտանգավոր են։

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը նույնիսկ «Աջ ղեկ» նախաձեռնության ակտիվիստների հետ հանդիպմանը տխրահռչակ հայտարարություն արեց, ասելով, որ «ես կամիկաձե չեմ, որ աջ ղեկով մեքենա նստեմ»։

Իրենց կարծիքը փաստերով հաստատել պաշտոնյաները չեն կարող վիճակագրության բացակայության պատճառով։ Չէ՞ որ պնդելու համար, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են, պետք է ՃՏՊ–ների վիճակագրություն, որտեղ վթարի պատճառը նշված կլինի՝ աջ ղեկ։ Այդպիսի փորձաքննություններ պարզապես չեն իրականացվում եւ վիճակագրություն չկա։ Սակայն սա չի խանգարում պաշտոնյաներին իրենց գիծն առաջ տանել։

Հենց այս կարծիքը հիմք ծառայեց մի քանի ամիս առաջ մեքենաների անսարքության ցուցակում «աջ ղեկ» դրույթը ներառելու համար։ Այսինքն՝ Հայաստանում աջ ղեկը վերցրել եւ հավասարեցրել են մեքենայի անսարքությանը։

Ավելին, ինչպես նախորդ իշխանություններն, այնպես էլ ներկա իշխանությունները վկայակոչում են Մաքսային միության եւ ԵՏՄ սահմանած աջ ղեկի արգելքը։ Որքան էլ տխուր է սա փաստել, բայց ստացվում է, որ կամ իշխանությունները կոմպետենտ չեն, կամ գիտակցաբար հասարակությանը մոլորության մեջ են դնում։ Չկա նման արգելք։ Իսկ ահա այնպիսի ապրանքների ներկրման արգելք, որոնք սպառնում ենք քաղաքացիների կյանքին եւ առողջությանը, կա (հենց այդ նպատակով էլ աջ ղեկը ներառվեց մեքենաների անսարքության ցուցակում)։

Վրաստանում աջ ղեկային կառավարման համակարգով շուրջ 3000 մեքենա է կուտակվել, որոնց տերերը ոչ մի կերպ չեն կարող դրանք ներկրել Հայաստան, արդեն մի քանի հանդիպում է կայացել Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ։

Տրանսպորտի նախարարությունում հերթական, սակայն, ըստ երեւույթին, ոչ վերջին հանդիպմանը «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները առաջարկեցին հանել աջ ղեկը անսարքության ցուցակից։

Մյուս առաջարկը, սակայն, աբսուրդի ժանրից է՝ սահմանին ղեկը փոխել աջից ձախ, ապա եթե մեքենան գնվել է ԵՏՄ երկրներում վաճառքի համար (մեզ փորձում են համոզել, որ ԵՏՄ երկրներում աջ ղեկի արգելք է գործում) ցանկության դեպքում ղեկը կրկին տեղափոխել՝ դարձնելով աջակողմյան։

Իսկ թե ինչի կարող է հանգեցնել մեքենայի կոնստրուկցիայի այսպիսի երկակի «վիրաբուժական միջամտությունը», նույնիսկ սարսափելի է պատկերացնել։ Այն դեպքում, եթե մեքենան մնա Հայաստանում, այն կարելի կլինի «վերաձեւափոխել» տարվա ընթացքում եւ ապա կրկին գրանցել։

Ավելի վաղ առաջարկ է եղել թույլ տալ «մասեր» ներկրել։

Փաստացի, խոսքը սղոցված մեքենաների ներկրման մասին է, որոնք հետագայում կարելի կլինի զոդել եւ...հայտնի են Ռուսաստանում այսպիսի մեքենաների մասնակցությամբ դժբախտ պատահարները։ Իհարկե, ներկրողները կձգտեն նվազագույնի հասցնել վնասները։

Հարցն այն է, թե կհամաձայնի արդյոք կառավարությունը վտանգավոր հետեւանքներով հղի այդ առաջարկների հետ։ Ավելի հեշտ չէ՞ թույլատրել ներկրել մեքենաների վերջին խմբաքանակը, քան վտանգի տակ դնել հազարավոր կյանքեր, թե՞ պաշտոնյաների սկզբունքներն ավելի թանկ են, քան անվտանգությունը։

Վերջում նշենք, որ Հայաստանում գրանցված մեքենաների մոտ կես միլիոնից առնվազն 10 տոկոսը աջ ղեկով մեքենաներն են։ Եվ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում ոչ թե աջ ղեկով մեքենաները, «ճապոնականներն» ու «ամերիկականները», այլ երթեւեկության բոլոր հնարավոր կանոնները անտեսելը։ Եվ անհանգստության առիթ պետք է լինեն ոչ թե քչաթիվ աջ ղեկով մեքենաները, այլ վերջին կես տարում ՃՏՊ–նրի աննախադեպ աճը։