Ինդոնեզիայում ավելի քան 3 հազար դոլար կվճարեն ինքնաթիռի կործանման զոհերի ընտանիքներին. Antara
Jasa Raharja ապահովագրական ընկերությունը մինչեւ 50 միլիոն ինդոնեզական ռուփի (3285 դոլար) կվճարի Ճավա կղզու ափի մոտ Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործմանման զոհերի ընտանիքներին: Հոկտեմբերի 29-ին այս մասին հայտնել Է Antara գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ զոհվածների ընտանիքներին կվարվի մինչեւ 50 միլիոն ռուփի: Ինչ վերաբերում Է տուժածներին, ապա ընկերությունը նրանց կվճարի բուժման համար, որի արժեքը չպետք Է գերազանցի 25 միլիոն ռուփին (1642 դոլարը):
Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737-ը կատարում Էր JT610 չվերթը Ջակարտայից Պանկալպինանգ քաղաք (Բանգկա Բելիտունգի նահանգի վարչական կենտրոն): Մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից մոտավորապես 13 րոպե անց առայժմ չպարզված պատճառով այն ընկել Է Ճավայի ծովը: Ինքնաթիռում եղել Է 189 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: