Նախագահի անկուսակցական թեկնածուն քվեարկել է խաղաղ եւ ժողովրդավարական Վրաստանի համար
Նախագահական ընտրությունների անկուսակցական թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին իր քվեարկությունը կատարել է, հայտնում է «Առաջին ալիքը»։
Սալոմե Զուրաբիշվիլին № 3 ընտրատեղամաս էր եկել երեխաների հետ:
Զուրաբիշվիլիի խոսքով, ինքը քվեարկել է խաղաղ, միասնական, արդար եւ ժողովրդավարական Վրաստանի համար: «Հույս ունեմ, որ այս երկրում ատելության ժամանակներն ավարտվել են», - ասել է Զուրաբիշվիլին: