Սանկտ Պետերբուրգում վթարի հետեւանքով զոհվել է 8 մարդ
Սանկտ Պետերբուրգի Կուրորտնի շրջանի արեւմտյան արագընթաց մայրուղում միկրոավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով զոհվել է 8 մարդ, հարուցվել է քրեական գործ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տարածաշրջանի ՆԳՆ-ի գլխավոր վարչության կայքին:
«Վթարի հետեւանքով վարորդը եւ «Hyundai Starex» մակնիշի 7 ուղեւորները տեղում մահացել են: Iveco բեռնատարի վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է: Scania-ի վարորդը չի տուժել», - նշված է հայտարարության մեջ:
Գերատեսչության հաղորդմամբ Մոսկվայի ժամանակով 18:00-ին մայրուղու 36-րդ կմ-ին Iveсo բեռնատարի 61-ամյա վարորդը բախվել է Scania-ին, որի ղեկին եղել 59-ամյա տղամարդ:
Բախման արդյունքում «Iveco» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է միկրոավտոբուսի հետ, որից հետո մեքենան սկսել է այրվել:
Վթարի արդյունքում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության գլխավոր ՔԿ քննիչները ՌԴ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով հարուցվել են քրեական գործ: