Գագիկ Ծառուկյանի ֆակտորը մեծապես ազդում է ներդրումների հոսքի վրա
Արման Հարոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է
Այս օրերին Հայաստանը մի հսկայական բիզնես կենտրոն է հիշեցնում։ Հոկտեմբերի 26-28-ը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնոիթյամբ ու հրավերով աշխարհի 20 երկրներից Հայաստան են ժամանել բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, որոշ երկրների խորհրդարանի պատգամավորներ ու նախարարներ, ինչպես նաև խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
«Ներդրումներ և առևտուր» համաժողովին մասնակցելու են Հայաստան եկած բոլոր պատվիրակությունները։ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց նրաց ծանոթացնելու Հայաստանի բիզնես միջավայրի տարբեր ոլորտների առանձնահատկություններին։
«Ներդրումներ և առևտուր» կլոր սեղան համաժողովը բազմաթիվ դրական կողմեր ունի։ Նախ այն բազմաթիվ օտարերկրյա ներդրողներին ցույց է տալիս, որ մեր երկիրը վստահելի գործընկեր է, ու տեսնելով վստահության մթնոլորտ, բազմաթիվ ներդրողներ կսկսեն ուսումնասիրել ներդրումային դաշտը, ու կհամոզվեն, որ Հայաստանը դարձել է ներդրումների համար ամենաարդյունավետ երկրներից մեկը։ Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ համաժողովը նախաձեռնվել է Հայաստանի ամենակայացած ընկերության՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կողմից։
Հոկտեմբերի 26-ի միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը բաց է յուրաքանչյուր ներդրման համար։
Նոր Հայաստանի պատմության մեջ նման խոշորամաշտաբ միջոցառումների կազմակերպումը կարևոր նշանակություն ունի ՀՀ ներդրումային դաշտի զարգացման համար։ Գագիկ Ծառուկյանի ֆակտորը մեծապես ազդում է ներդրումների հոսքի վրա և ինչպես նա նշեց, այժմ ժամանակն է տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։
Օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, ներկրման մենաշնորհների վերացումը, կոռուպցիայի մակարդակի նվազումը էլ ավելի բարենպաստ է դարձնում հայաստանյան ներդրումային դաշտը։
Եվ այո, Ծառուկյանը հստակ գիտի ՀՀ տնտեսության զարգացման բանաձևը, այդ առումով էլ ապագայում հաջողություններն ու առաջընթացը ուղղակի ապահովագրված են: