Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Արսեն Թորոսյանն Աստանայում խոսել է առաջնային բուժօգնության խնդիրների ու դրանց լուծումների մասին

ՀՀ կառավարությունը եկող տարի կավելացնի ընդհանուր առողջապահական բյուջեն, ներառյալ` ԱԱՊ-ին ուղղվող ֆինանսավորումը: Նախատեսվում է 2018թ. համեմատ ԱԱՊ-ին բյուջետային հատկացումների աճ 27 տոկոսով: Հատուկ ուշադրություն կդարձվի առողջապահական աշխատուժի զարգացմանը, վերապատրաստմանը և պահպանմանը հատկապես առողջության առաջնային պահպանման ոլորտում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը` Աստանայում կայացած առաջնային բուժօգնության երկրորդ միջազգային համաժողովին:

«Մենք նպատակադրված ենք ժամանակակից տեխնոլոգիաները ներդնել առողջության պահպանման առաջնային օղակում, նաև էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության մեջ: Մենք նաև առաջնահերթ ենք համարում առողջապահական աշխատուժի ռեգիստրի ներդրումը և իրականացումը` ունենալու համապարփակ տվյալներ առողջապահական աշխատուժի բաշխման և այլ հանգամանքների վերաբերյալ»,-շեշտել է նախարարի պաշտոնակատարը:

Թորոսյանի դիտարկմամբ` ներկա մոտեցումների վերանայումը կարող է խթանել համակարգի պրոակտիվությունը և ուղղվել բնակչության առողջապահական մարտահրավերների լուծմանը: Համապատասխանաբար, 2010-ից ի վեր Հայաստանում ԱԱՊ ոլորտի համար կիրառվում է կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մոդելը, ինչը թույլ է տալիս աշխատողներին լրացուցիչ ֆինանսավորում ստանալ հատուկ ցուցանիշերի թիրախներին հասնելու դեպքում, ինչը կբարելավի ամենատարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և վաղ հայտնաբերումը, կնվազեցնի անհարկի հոսպիտալացումների մակարդակը և կբարձրացնի ԱԱՊ բուժաշխատողների և հիվանդների միջև շփումների քանակը և որակը :

«Հիմնական խոչընդոտներից մեկը, որին բախվում ենք, այն է, որ առողջության առաջնային պահպանման ծառայություններն, ապագա կարիքներին համապատասխան, պետք է կարողանան ապահովել նաև քրոնիկ հիվանդությունների արդյունավետ կառավարումը: Անհրաժեշտ է առավել լայն մոտեցում մշակել ԱԱՊ-ի համար, որն ընդգրկի առողջապահական ծառայությունների ավելի լայն շրջանակ, ինչը կարող է արդյունավետ կերպով ապահովվել համայնքային մակարդակում` հիվանդանոցների պատերից դուրս: ԱԱՊ-ի ռազմավարությունը պետք է կենտրոնանա ոչ միայն ընտանեկան բժիշկների հիմնական թիմի վրա: ԱԱՊ ծառայությունները պետք է լինեն մատչելի, արդար, որակյալ, համապարփակ, պացիենտակենտրոն, արդյունավետ, ընդունելի, հասանելի, շարունակական և ինտեգրացված ծառայություններով` անհատի ողջ կյանքի ընթացքում»,-նշվել է ելույթում:

Ամփոփ ներկայացնելով առողջության առաջնային պահպանման ոլորտում վերջին տարիներին կատարված աշխատանքներին ու փոփոխությունները` Թորոսյանը մանրամասնել է, որ վերապատրաստվել է 1676 ընտանեկան բժիշկ և 1804 ընտանեկան բուժքույր, և այժմ երկրի քաղաքային բնակչության մոտ 85%-ին և գյուղական բնակչության գրեթե 100%-ին մատուցվում են ԱԱՊ ծառայություններ վերապատրաստված ընտանեկան բժիշկների և բուժքույրերի կողմից:

Ներդրվել է Երևանից մարզեր մասնագետների ուղեգրումը խրախուսող նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագիրը, որի շրջանակներում պետպատվերով ուսման վարձի փոխհատուցման ճանապարհով կրթում և վերապատրաստում ենք մասնագետների, ովքեր մասնագիտանալուց հետո կաշխատեն մարզերում նաև որպես ընտանեկան բժիշկներ:

Այս տարիների ընթացքում 173 գյուղական ամբուլատորիա է վերանորոգվել կամ կառուցվել և ապահովվել բժշկական սարքավորումներով, գույքով ու պարագաներով: Այժմ գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման բարձրորակ ծառայությունները մատչելի են դարձել ավելի քան 630 հազար մարդու համար: 2006 թվականից ի վեր ավելացել են անվճար պոլիկլինիկական ծառայությունները, պետական պատվերի շրջանակում վերացել կամ զգալիորեն կրճատվել են ոչ պաշտոնական վճարումները: Գրանցվել է ԱԱՊ այցելությունների աճ:

«Մեր կարևորագույն բարեփոխումները, համաձայն Կայուն զարգացման նպատակների 3 կետի, կհանգեցնեն համընդհանուր առողջապահական ծածկույթի և մատչելի, բարձրորակ, արդյունավետ և կանխարգելիչ առողջության առաջնային պահպանման ապահովմանը»,-ընդգծել է Թորոսյանը: