Ապատեղեկատվական աղբ տարածող կայքը պետք է պատասխանատվություն կրի օրենքի առաջ
Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լրատվական դաշտում խոսքի ազատությունը զրպարտանքի, ապատեղեկատվության և վիրավորանքի հետ շփոթած mamul.am կայքը, կրկին իր ռեպերտուարի մեջ է: Այս անգամ էլ, կայքի խմբագիրն, ով իմիջայլոց հայտնի շիզոֆրենիկ է, նոր պատմություն է հորինել՝ կապված Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Կայքի հերթական հրապարակման մեջ, նշված է, թե իբր, ոմն անձ, իրենց խմբագրություն նամակ է ուղարկել, որում նշված է, թե իբր Գագիկ Ծառուկյանի տունը կառուցելիս, իրենք են սև գործը արել ու չեն վարձատրվել: Աբսուրդը սկսվում է հենց նրանից, որ այդ հաղորդագրությունը, կայքի հավաստմամբ, իրենց է փոխանցել գազալցակայանի աշխատողներից մեկը ու ամեն անգամ նույն սուտը տարբեր կերպով ներկայացնելիս, չեն էլ գիտակցում, որ թրոլինգ են անում արդեն: Նախ սկսենք նրանից, որ այդ առեղծավային ինֆորմատորները, այդպես էլ ի հայտ չեկան, ինչը վկայում է այն մասին, որ դրանք ուղղակի հորինված են և կայքում տեղ գտնող նմանատիպ հոդվածները, զուտ հիվանդ երևակայության արգասիքներ են, ոչ ավելին: Իսկ նմանատիպ՝ հոգեկանին հատուկ դրսևորումը կայքի խմբագրակազմի մոտ սրվեց այն պահից, երբ հերթական ապատեղեկատվության վերաբերյալ դատական հայց սկսվեց նրանց դեմ: Վերջիվերջո ապատեղեկատվական աղբի ստեղծողներին պետք է պատասխանատվության ենթարկել, տուգանել օրենքով սահմանաված կարգով, հակառակ պարագայում, մարդկանց բարի անունն ու համբավը վարկաբեկելը դարձել է ոմանց առօրիայի մի մաս:
Այո նախադեպ է հարկավոր և այն կա ի դեմս mamul.am-ի դեմ ներկայացված հայցի և խորին համոզմունք կա, որ հայցը բավարարվելու է, իսկ այդ կեղտոտ գործեալոճի հեղինակները պատասխանատվության ենթարկվեն, թեկուզ գումարային տույժի տեսքով, դա նրանց համար ամենասարսափելի պատիժն է:
Ինչ վերաբերվում է ինֆորմացիային, առնվազն կույր ու համր պետք է լինի մարդ, որ Ծառուկյանի հասցեին հնչեցված նման անհեթեթություններին հավատա, այլ տարբերակ չկա ուղղակի: