Խանութի փլուզումից մահացած Անուշին դրսում սպասել է ամուսինը
News.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութի փլուզման հետեւանքով մահացած 31-ամյա Անուշ Սարգսյանը իր ամուսնու հետ էր եկել խանութ` գնումներ կատարելու: NEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից Բարեղամ Խաչատրյանը պատմեց, որ ամուսինը մեքենայով դրսում սպասելիս է եղել նրան, իսկ Անուշը խանութ է մտել քաղցրավենիք գնելու: Նրա մտնելուց մի քանի րոպե անց բարձր ձայն է լսվել եւ խանութը միանգամից գետնին է հավասարվել: Անուշ Սարգսյանը ունի 3 անչափահաս երեխա` 2 աղջիկ, 1 տղա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: