Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Պետք է տեղավորվենք տրանսպորտի խելամիտ ծախսերի ու խելամիտ սակագնի մեջ

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ Կարեն Չիլինգարյանը տրանսպորտի բարելավման համար նոր ծրագրի անհրաժեշտություն չի տեսնում:

«Գրեթե երկու տարի ներգրավված եմ եղել քաղաքապետարանի աշխատանքային խմբում, որտեղ քննարկվել է քաղաքային տրանսպորտի հարցը: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք էր տարվել: Նաև միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ են եկել, փաթեթը մանրամասն կա, մնում է որոշենք, թե ինչպիսի շարժակազմ պետք է ընտրվի: Ըստ էության, սակագինը կախված է լինելու ընտրված շարժակազմի գնից»,– Oragir.info-ի հետ զրույցում ասաց Կ. Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ, ամեն դեպքում, սակագնի ճկուն համակարգ է գործելու:

«Կա շատ որակյալ, բայց շատ թանկ շարժակազմ: Կա նաև միջին որակի շարժակազմ, որն ավելի մատչելի է: Պետք է այնպիսի որոշում կայացնենք, որ տեղավորվենք խելամիտ ծախսերի և դրանից բխող խելամիտ սակագնի մեջ ու այնպես անենք, որ սակագնի բարձրացում չլինի, կամ գոնե չնչին լինի: Իսկ ինչ վերաբերում է սակագնի ճկուն համակարգին, ապա նշեմ, որ ըստ այդ փաթեթի, սակագինը հավասար չի լինելու: Այսինքն՝ եթե ունես մեկ ամսվա կամ մեկ տարվա մշտական տոմս, այդ դեպքում ամբողջովին այլ սակագին է գործում: Ըստ էության, հատկապես Երևանի բնակիչները կգերադասեն տոմսը մեկ տարվա համար վերցնել, ինչն ավելի մատչելի կլինի»,–նշեց նա:

Կարեն Չիլինգարյանը, սակայն, որպես կարևոր խնդիր, այլ հարց է առանձնացնում: «Խոսքը շարժակազմ ձեռք բերելու գումարների մասին է: Կառավարությունը և քաղաքային իշխանությունը պետք է զբաղվեն այն հարցով, թե որտեղի՞ց պետք է գումար վերցնեն, որովհետև այն մեծ ծախսերի հետ է կապված: Գումար կվերցնեն տեղական բյուջեից, թե վարկի միջոցով հարցը կլուծվի, ամեն դեպքում, մինչև այդ խնդիրը չլուծվի, տրանսպորտի ոլորտում ոչ մի փոփոխություն չի լինի: Իսկ իրավիճակն անպայման պետք է փոխվի. երթուղայիններն ընդհանրապես պետք է վերանան, քաղաքակիրթ երկրներում նման բան չկա. միայն մեզ մոտ է մի իրավիճակ, երբ անորակ մեքենաներով ժողովրդին կռացած ու նսեմացրած տեղափոխում են: Պարտադիր մեծ տարողությամբ ավտոբուսներ են անհրաժեշտ, որոնք երթևեկելու են հիմնական փողոցներում: Պետք են նաև միջին տարողությամբ ավտոբուսներ, որոնք կգան ու որոշ կետերում կմիանան հիմնական երթուղիներին»,–ընդգծեց Կ. Չիլինգարյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ քաղաքացիներն այդ դեպքում կարող են մեկ անգամ վճարել, բայց մի քանի տրանսպորտ փոխել ու քաղաքի «Ա» կետից «Բ» կետը հասնել. «Դա այն դեպքում կլինի, երբ գործի միասնական համակարգ, իսկ վճարումները մի ընդհանուր հաշվի գնան, որը կկառավարվի մեկ կետից: Այդ պարագայում գումարները կուղղվեն վարորդների աշխատավարձերի վճարմանը, սպասարկող անձնակազմին և այլ անհրաժեշտ ծախսեր կարվեն, և ոչ թե ինչ–որ գծատերերի, ովքեր ոչ թե երթևեկության կամ անվտանգության, այլ առաջին հերթին իրենց գրպանի մասին են մտածում: Դիսպետչերական մեծ համակարգ կկոչվի, թե այլ բան, բայց մի մեծ համակարգ է լինելու, որտեղից պետք է բոլոր երթուղիները կառավարվեն: Մեզ մոտ հիմա ամեն երթուղի իր գծատերն ունի և իրենք են որոշում իրենց չվացուցակը: Այդ պատճառով էլ նման խառնաշփոթ է ստացվում: Այսօրվա պարագայում երթուղիներն իրար հետ չեն համագործակցում: Տեսնում ես՝ մի քանի րոպե ընդհանրապես տրանսպորտ չկա, բայց մեկ էլ 4–5 կամ ավելի շատ շարժակազմ միանգամից մոտենում է կանգառին: Արդյունքում սկսում են իրար խանգարել, իրարից ուղևոր «խլել» ու «փախցնել»: Իսկ երբ մի կետից ղեկավարվի, օնլայն կհետևեն երթուղիներին և վարորդները հստակ կիմանան, թե ինչ գրաֆիկով պետք է երթևեկեն իրար չխանգարելու համար»:

Կարեն Չիլինգարյանը շեշտեց, որ Երևանի ավագանու կազմի փոփոխությունից հետո ինքն անձամբ պատրաստակամ է կրկին քննարկումների մասնակցել. «Սպասում են մեսիջներին: Տեսնենք, թե ինչ կառաջարկեն ավագանու նոր կազմն ու քաղաքապետարանը»: