Հակաքարոզչությունն ապարդյուն է, քանի որ «Ծառուկյան» դաշինքը կողմ է ԸՕ նախագծի ընդունմանը
Արմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ ՀՀ ԱԺ նիստի օրակարգային քննարկվող թեման ԸՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծն էր: Սա մի օրենքի մի նախագիծ էր, ընդունումը հնարավորություն կտար ժողովրդի կամքն լիարժեք կերպով արտահայտել: Եվ այն, որ այս նախագծի ընդունումը դիտարկում ենք որպես մեր երկրում օրիանական ընտրություններ անցկացնելու լավագույն գրավական և նոր որակի իշխանության ձևավորման երաշխիք, սա փաստ է:
Փաստ է, որ հիմա կառուցողական հարաբերություններ են հաստատվել երկրի երկու կարևոր քաղաքական ուժերի՝ «Ծառուկյան» դաշինքի և «ՔՊ»-ի միջև։ Ոչ պակաս կարևոր փաստ է այն, որ ներքին կայուն իրավիճակը կարծես թե դուր չի գալիս շատերին և ամեն կերպ փորձում են ապակայունացնել իրավիճակը։
Օրենքի առաջին ընթերցմամբ չընդունումը վերջիններիս ձեռքում դարձավ խաղաթուղթ, որպեսզի նորից գործի դնենք կեղտոտ հակաքարոզչական մեքենան։ Չընդուվող օրենքի համար մեղավորներ գտել, ու այն էլ «Ծառուկյան» դաշինքի ուղղությամբ, պարզապես ծիծաղելի է, քանի որ ԸՕ նախագծին կողմ քվեարկած ձայների 50%-ն ապահովել է հենց «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը: Եվ տրամանության սահմաններից դուրս է պարզապես որ սաբոտաժային անգամ չնչին տարրեր լինեն այս խմբակցության գործողություններում։
Իհարկե սա առաջին դեպքը չէր՝ ուղղված ԲՀԿ-ի դեմ, ու այստեղ ակնառու է, որ կա հստակ մարդկանց խումբ, ովքեր, պատվեր կատարող որոշ լրատվականների միջոցով, մեղմ ասած աշխատում են ԲՀԿ-ի դեմ: Մնում է միայն հասկանանք, թե մինչև երբ կարելի է «վառված» քայլեր անել, որոնք վնասում են առաջին հերթին երկրի կայունությանը:
Սակայն կա մեկ հստակ փաստ՝ ժողովուրդը արդեն լավ գիտի, թե որ քաղաքական ուժը ինչ դիմագիծ ու ձգտումներ ունի և լավ է տարբերում ապատեղեկատվությունն ու սաբոտաժը։ Այնպես որ այս իմիտացիան ապարդյուն է։