ԲՀԿ-ն պատրաստակամ է կողմ քվեարկել այն որոշումներին, որոնք կնպաստեն երկրի զարգացմանն ու առաջընթացին
Ալվինա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ ԱԺ արտահերթական նիստի ժամանակ քննարկվեց ընտրական օրենսգրքի նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Սակայն այդ նախագիծը առաջին ընթերցմամբ չտնդունվեց, քանի որ անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն օրինագծին կողմ են քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 3:
Երկրում խառնաշփոթ ստեղծող լրագրողական թիմը սկսում է լուրեր տարածել, որ ԲՀԿ-ն չապահովեց կողմ պատգամավորների թիվը: Սակայն պետք է նշել, որ ԲՀԿ-ի պատգամավորներց ներկա չեն գտնվել միայն 3-ը: Իրավիճակը կարգավորելու համար ԱԺ է եկել նաև Գագիկ Ծառուկյանը:
Բայց կարծես թե սա ոչ ոք հաշվի չառավ և սկսեց ազգադավի նման անհեթեթ լուրեր տարածել խմբակցության հասցեին, որը իհարկե անընդունելի է և ոչ պռոֆեսիոնալ: Սա միայն կարելի է որակել որպես քաղաքական պատվեր ինչ-որ մեկի կողմից, ով ամեն գնով փորձում է երկրում ինտրիգ մտցնել: Իսկ այդ ամենը անում է լրագրողների միջոցով, ովքեր բթացել են և չեն ուզում խոսել իրականության մասին:
Նման բան չկա և չի էլ եղել, քանի որ ներկա գտնված և կողմ քվեարկած պատգամավորների հիսուն տոկոսը եղել են ԲՀԿ խմբակցությունից: Ոչ ոք չցանկացավ խոսել այս մասին, քանի որ երկրում լարվածության մթնոլորտ ստեղծելուց բացի հետաքրքիր չէ ոչինչ: Իսկ խմբակցությունը ամեն գնով պատրաստ է աջակցելու և կողմ քվեարկելու այն որոշումներին, որը կնպաստի երկրի զարգացմանն ու առաջընթացին: