Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Լեռնանիստ գյուղում շենք է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Լեռնանիստ գյուղում՝ շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ՝ դարձյալ, ըստ նախնական տեղեկությունների, փլատակների տակ քաղաքացիներ կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Լեռնանիստ գյուղ են ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խմբերը։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նույն վարչության Հրազդանի քննչական բաժնի քննիչները՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: