Պարտատոմսեր, դոլարներ. ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի եկամուտների հանրագումարը հունիսին ներկայացրած հայտարարագրի տվյալներով կազմել է 2 710 000 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից: Տ. Խաչատրյանն այն ներկայացրել էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր վերոնշյալ նախարարության փոխնախարարի պաշտոնից: Փոխնախարարի պաշտոնից նա ազատվել էր իշխանափոխությունից 8 օր անց՝ մայիսի 16–ին, իսկ արդեն հոկտեմբերի 15–ին նախարար է նշանակվել:
Ըստ նշված հայտարարագրի՝ նորանշանակ նախարարն ունի առանձնատուն, ավտոտնակ, բնակարան, 2 հողամաս, այգետնակ:
Հայտարարագրել է նաև «MITSUBISHI OUTLANDER 2.9 L» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ 27 000 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր:
Փոխնախարարի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 18170 ԱՄՆ դոլար, 3975 ԱՄՆ դոլար, 13600 եվրո, 137500 ՀՀ դրամ, իսկ դրամական միջոցները` 22 000 ԱՄՆ դոլար:
Նշված ժամանակահատվածում աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 2 710 000 ՀՀ դրամ:
Տիգրան Խաչատրյանը 2016 թ. հոկտեմբերից եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ ը: Մինչ այդ՝ սկսած 1995–ից, նա ՀՀ ֆինանսների (հետագայում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի) նախարարությունում մի շարք պաշտոններ է զբաղեցրել:
Իսկ 2006–2016թթ. եղել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը: 2008–2014թթ. եղել է Զարգացման հայկական գործ ակ ալության խորհրդի անդ ա մ , 2016թ.՝ Հա մ ա հայկ ա կան բանկ ի խորհրդի անդամ: