Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Политика

80 տոկոս ձայն տվողների 90 տոկոսը հասկացե՞լ է, թե ինչու է ձայն տալիս

Նախորդ ընտրություններին քաղաքական ուժերի կողմից օգտագործված մեթոդներն ու տեխնոլոգիաներն արդեն հին են ու հայտնի բոլորին: Նոր դրսևորումների, նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտություն կա, իսկ թե քաղաքական ուժերն այդ առումով ի՞նչ պետք է հաշվի առնեն դեկտեմբերին սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրություններին, սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով, խնդիրն այլ դաշտում է:

«Նախ՝ այս պահին Հայաստանում բավականին տարօրինակ իրավիճակ ունենք, երբ մարդիկ պատրաստ չեն նույնիսկ լսել այլ կուսակցությունների. սա մի կողմից վտանգավոր է, մյուս կողմից՝ տրամաբանական, որովհետև 18–20 տարի նույն մարդիկ էին, և ոչինչ չէր արվում: Եթե լինեն նոր ուժեր, ինչը քիչ հավանական է, որովհետև 20 օրվա ընթացքում նոր ուժ չի ստեղծվի, կարելի է մտածել այն մասին, թե ինչ կարող են այդ մարդիկ առաջարկել էլեկտորատին: Քանի որ դեռևս վերջնական հայտնի չէ՝ ՀՀԿ–ն մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ, ես մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ո՞վ է հանդես գալու աջ, այսինքն՝ կոնսերվատիվ դաշտում, որն այս պահին Հայաստանի համար մի քիչ ավելի կարևոր է: Դժվարությամբ եմ պատկերացնում նաև, թե ո՞վ է դուրս գալու սոցիալիստական կողմից: Այսինքն՝ ո՞վ է ասելու՝ եկեք այս ամբողջ հարցերը թողնենք ու մտածենք, թե, օրինակ, հարստությունն ինչպե՞ս հավասար բաշխենք, կամ կրթությունն ու առողջապահությունն անվճար դարձնենք»,–Oragir.info–ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը:

Նա ընդգծեց, որ ընդհանրապես վերապահումով է մոտենում սպասվելիք ընտրություններին: «Ստացվում է, որ այն անցկացնում ենք, որ ընդամենը պրծնենք հին համակարգից և թողնենք, որ նոր իշխանության եկած մարդիկ ինչ–որ ծրագրեր իրականացնեն: Այս ընտրություններն ավելի շուտ ամրապնդելու են գալիս այն իրավիճակը, որը ստեղծվել է մայիսից հետո, քան նոր բան ունեն ասելու: Իսկ տեխնոլոգիաները, գրեթե վստահ եմ, որ որևէ ազդեցություն չեն ունենա»,–ասաց նա՝ հավելելով, թե որքան էլ կուսակցությունները փորձեն նոր տեխնոլոգիաներով առաջնորդվել, դրանք կօգտագործե՞ն, թե՞ ոչ, ոչինչ չի փոխվի, որովհետև մարդկանց գործոնն էլ կա: «Ժողովուրդը դեռևս բովանդակային մասին է ուշադրություն դարձնելու, ոչ թե ձևին, իսկ տեխնոլոգիան, ամեն դեպքում, ձև է. ինչպե՞ս տալ ու ներկայացնել այս կամ այն գաղափարը, որտեղ ինչպես ներկայացնել: Տեխնոլոգիաները, այսպես ասած, երկկողմանի են: Դրանք միայն քաղաքական կուսակցության կամ ուժի կիրառելիքը չեն: Պատկերացրեք՝ ինչ–որ մի լեզվով եք խոսում ինչ–որ զանգվածի հետ, որը ձեզ չի հասկանում: Կապ չունի, թե դուք ինչ եք ասում, իրենք, միևնույն է, ձեզ չեն հասկանա: Մենք Երևանում քիչ թե շատ ձերբազատվել ենք այդ վիճակից, բայց, ինչպես տեսնում ենք, մարզերում այդպես չէ, մարզերում հին շորշոփը կա»,–ասաց նա՝ ընդգծելով, որ սպասվելիք ընտրությունների հիմքում հին համակարգից պրծնելու հանգամանքն է:

«Այստեղ խոսքն այն մասին չէ, թե գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշում, ամբողջովին ընդունելի են ժողովրդի համար: 80 տոկոս ձայն տվողների 90 տոկոսը հասկացե՞լ է, թե ինչու է ձայն տալիս, բացի «եկե՛ք ՀՀԿ–ից պրծնենք» հանգամանքից: Ինձ մոտ այդ առումով խիստ կասկած կա: Հենց այստեղ է վտանգը, քանի որ չեն հասկանում՝ ինչի համար են ընտրում: Վեց ամիս է անցել, բայց մարդիկ չեն հասկացել, թե ինչ ենք մենք արել մայիսին: Ո՛չ գործընթացն են հասկանում, ո՛չ արդյունքը և ո՛չ էլ նպատակը: Իրենք հիմա կենտրոնացել են հետևյալի վրա. գյուղապետին հանենք, ո՞նց հանենք, Նիկոլին ասենք՝ թող հանի: «Թաղապետին, գյուղապետին հանենք ու, ասենք, մեր բարեկամին դնենք»... Ցավը դա է: Այդ պատճառով մեզ մոտ այդ գործընթացը այդպես արագ չի ավարտվելու: 4 տարի է պետք, որ փոխվի»,–ասաց նա:

Վերադառնալով կուսակցություններին ու դրսևորումներին՝ սոցիոլոգն ընդգծեց.

«Եթե մենք խոսում ենք, օրինակ, այն մասին, թե ՀՅԴ–ն ի՞նչ պետք է կիրառի, որ կրկին ընդունելի դառնա, ինքն իրենցով ինչ– որ ձայներ հավաքի, այս պարագայում դա բավականին ծանր է: Նույնը վերաբերում է ՀՀԿ–ին կամ իր հիման վրա ստեղծված այլ կուսակցություններին: Իսկ ի՞նչ պետք է անի ՕԵԿ–ը, որ իրեն վստահեն: Ոչինչ հնարավոր չէ անել, կարելի է շատ գումար ծախսել, բայց, միևնույն է, հնարավոր չէ պատկերացնել, որ ՕԵԿ–ն ինչ–որ անցողիկ տոկոս կհավաքի: Սրա մասին է խոսքը, կապ չունի, թե դուք ինչ տեխնոլոգիա կկիրառեք՝ խոսողն անընդունելի է հասարակության համար»:

Կարեն Սարգսյանի համոզմամբ՝ մենք դեռ չենք ունենա ընտրություններ, որոնք ամբողջովին մրցակցային կարող են կոչվել: Այս պարագայում չի կիսում նաև այն կարծիքները, թե այս դեպքում ռեալ ծրագրերի անհրաժեշտություն կա:

Նրա խոսքով, վերջին 15 տարիներին ծրագիրն ընդամենը թղթի կտոր է եղել, որի մասին մոռացել են տեղում, որովհետև ծրագրում գրածը չէր իրականացվում. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ՀՀԿ–ի ծրագրի մեջ երբեք չի եղել, որ Սաշիկ Սարգսյանը այսինչ բանկում առկա հաշվին պետք է 30 մլն դոլար ունենա: Այնտեղ գրված չի եղել, որ «կոռուպցիա պետք է լինի, որ մեր մտերիմները Մոնումենտի այգին կոչնչացնեն, տներ կսարքեն»: Ծրագրում հակառակն է եղել: Այսինքն՝ այս պահին անցած ծրագրերը գոյություն չունեն, իրականացումն անհնար է, իսկ քսան օրվա մեջ հնարավոր չէ, որ նոր ուժը ծրագիր մշակի: Այստեղ ընդհանրապես ծրագրային պայքար չի լինելու»: