Պաշտոնից կառչած ՀԲՖ «նախագահի» վերջին ճիգերը
Հասմիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները վերջին ժամանակաշրջանում դարձել են ամենաքննարկվող թեմաներից մեկը: Այս անհամաձայնության ալիքը բարձրացել է այն պատճառով, որ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներով և միակ թեկնածու՝ Արթուր Գևորգյանը ստանձնել է այդ պաշտոնը:
Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են ժամանել աշխարհի, եվրոպայի և օլիմպիական խաղերի մեդալակիր մարզիկներ և պահանջում են նոր, արդար ընտրություններ: Երեկ այդ առիթով նրանք հավաքվել էին երիտասարդության և սպորտի նախարարության առջև և պահանջում էին ՀԲՖ նախագահինոր ընտրություններ: Հարցին լուծում տալու համար առաջարկվեց նստել կլոր սեղանի շուրջ և փորձել մեկ ընդհանուր հայտարարի գալ, սակայն Արթուր Գևորգյանը վախենալով, որ այս ամենի արդյունքում իր արած ապօրինությունները ջրի երես դուրս կգան, որոշեց չհամաձայնվել և սեփական կաշին փրկելու համար մեղքը բարդեց ՀԱՕԿ նախագահ՝ Գ. Ծառուկյանի վրա, ասելով թե այս ամենի ետևում Գ. Ծառուկյանն է կանգնած և օդում պահանջեց նրա հրաժարականը՝ ՀԱՕԿ նախագահի պաշտոնից:
Իչպես մեզ բոլորիս հայտնի է տարիներ շարունակ Գ.Ծառուկյանը պայքարում է սպորտում տեղի ունեցող ապօրինությունները կանխելու դեմ: Եվ հիմա պաշտոնից կառչած և իրենից ոչինչ չներկայացնող մի անձ, փորձում է անօրեն ճանապարհով հասնել իր համար այդքան երանելի պաշտոնին: Կարծում ենք բոլորին էլ պարզ է, որ այս պարագոյւմ Գևորգյանի «մուրազը» փորն է մնալու...