Պուտինը գլոբալացման արդյունքն Է համարել Կերչի ողբերգությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հոկտեմբերի 18-ին ելույթ ունենալով «Վալդայ» դիսկուսիոն ակումբում, հայտարարել Է, որ Կերչի ողբերգությունը գլոբալացման արդյունքն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Կցանկանայի սկսել երեկվա ողբերգությունից: Դա, դատելով ըստ ամենայնի, նաեւ գլոբալացման արդյունքն Է: Սոցցանցերում, Համացանցում մենք տեսնում ենք, որ ամբողջ հանրակցություններ են ստեղծված»,-ասել Է Պուտինը: Նա նշել Է, որ ամեն ինչ սկսվեց ԱՄՆ-ի դպրոցներում հայտնի ողբերգական իրադարձություններից: «Անկայուն հոգեկանով երիտասարդներն իրենց համար ինչ-ինչ կեղծ հերոսներ են ստեղծում:
Դա նշանակում Է, որ մենք բոլորս, ոչ միայն Ռուսաստանում, ամբողջ աշխարհում վատ ենք արձագանքում աշխարհում փոփոխվող պայմաններին: Դա նշանակում Է, որ մենք հարկավոր, հետաքրքիր ու օգտակար կոնտենտ չենք ստեղծում երիտասարդների համար»,-հավելել Է նախագահը: Հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը պայթյուն եւ հրաձգություն Է իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն Է գործել: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 21 մարդ, ներառյալ Ռոսլյակովը: Վիրավորվել Է ավելի քան 40 մարդ: