Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 44 դեպք. ապօրինի վարձատրություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 6, յուրացման կամ վատնման եւ ծեծի 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 2, շորթման, սպանության սպառնալիքի, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտրական իրավունքի խախտման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու ու ավտոմեքենայի նույնականացման համարը կեղծելու 1-ական դեպք:Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 եւ բնակարանային գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 43-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: