Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Ռեֆորմները չի կարելի իրականացնել սիրողական մակարդակով

Առողջապահության ոլորտը եթե տարանջատենք ուղղությունների, ապա զբաղվում է հիվանդությունների բուժմամբ և կանխարգելմամբ, ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ոլորտը կարգավորող մարմինն ինքնին, որպես համակարգ, զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, իսկ հիվանդաբուժությունն արդեն ածանցյալ ուղղություն է: Աղքատ, ոչ առողջ հասարակություն և առողջապահության քիչ ֆինանսավորում ունեցող երկրներն իրենց հիմնական ուղղությունը համարում են հիվանդությունների բուժումը, ոչ թե կանխարգելումը:

«Կանխարգելման քաղաքականություն իրականացնելու համար ռեֆորմներ են անհրաժեշտ: Աշխարհում չկա մի ռեֆորմ, որը հնարավոր լինի հեշտությամբ իրականացնել: Ուստի դրանք կյանքի կոչելու համար հարկավոր է համակողմանի դիտարկել բոլոր խնդիրները տարբեր տեսանկյուններից: Հակածխախոտային ռեֆորմը նույնպես բարդ ռեֆորմների շարքին է դասվում և այն չի կարելի միակողմանի դիտարկել: Բայց ուզում եմ ընդգծել մի շատ վատ միտում, որը շարունակում է առողջապահության նախարարությունը. չի՛ կարելի նման կարևոր հարցերը չքննարկել առանց հիմնական ընդդիմախոսների: Իհարկե, լավ է, որ այնպես արվի, որ մարդիկ քիչ ծխեն, բայց ինչի հաշվին ենք այն իրականացնելու՝ դա է հարցը»,– ասաց Բ. Պիպոյանը:

Կազմակերպության ղեկավարի կարծիքով, օրենքներն ու հայեցակարգերը պետք է բալանսավորված կերպով պաշտպանեն բոլորի շահերը: Օրինակ բերելով նարգիլե ծխելու համար նախատեսված ժամանցի վայրերը՝ Բ. Պիպոյանը նշեց, որ եթե հայեցակարգն ընդունվի, ապա նման հաստատությունները պարզապես կփակվեն: Արդյունքում նրանք, ովքեր իրենց ընտանիքի անդամների առողջությունը խնայելու համար նարգիլեն ծխում էին նման վայրերում, կսկսեն իրենց տներում ծխել և վնասել ընտանիքի անդամների առողջությունը:

«Հիմա հարց՝ Հայաստանում գոյություն ունե՞ն նարգիլե ծխողներ: Օրենքն ընդունելուց հետո նրանք շարունակելո՞ւ են դա ծխել, և եթե հիմա այն ծխում էին նարգիլեանոցներում, ապա վաղը որտե՞ղ են ծխելու: Նախկինում նրանց երեխաները այդ ծխից պաշտպանվա՞ծ էին, թե՞ ոչ, և եթե այն փակվի ու մարդիկ ստիպված լինեն իրենց տանը ծխել, ապա արդյո՞ք չեն վնասի ընտանիքի անդամներին: Ուստի իմ առաջարկն է՝ թամբալ չլինել և աշխատել: Ոչ թե աշխարհի մի քանի երկրների փորձը վերցնել, թարգմանել ու առանց տեղայնացնելու ներկայացնել: Այսինքն, իրականությունից կտրված բոլոր մտքերից պետք է հրաժարվել և բավական է կենացներով առաջ գնալ: Եվ վերջապես, իրականության հետ կապ չունեցող և առանց տնտեսական հետևանքները հաշվի առնելու օրենքների նախագծեր ներկայացնելու սովորությանը հարկավոր է վերջ տալ»,– համոզված է Բ. Պիպոյանը:

Նրա դիտարկմամբ, եթե կիսատ–պռատ և վատ գործող օրենքով հնարավոր է եղել անցած տասը տարիների ընթացքում ծխողների թիվը մոտ կիսով չափ կրճատել, ապա նոր հայեցակարգ ընդունելու փոխարեն ավելի լավ կլինի եղած օրենքը մինչև վերջ կիրառել:

«Կրկնում եմ՝ միջազգային դրամաշնորհների կամ անիմաստ պարտավորություններ իրականացնելու համար չի կարելի պետության ու հասարակության անցավ գլուխը անընդհատ դնել ցավի տակ: Եվ, իհարկե, Հայաստանին պետք է հակածխախոտային օրենք, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ոչ նման ձևով: Այսինքն, ռեֆորմները չի կարելի իրականացնել սիրողական մակարդակով: Պետք է պայքարել այնպես, որ ծխողի մոտ չծխելու ցանկություն առաջանա, մյուս կողմից էլ իր ծխելով մյուսներին չխանգարի: Ի դեպ, հակածխախոտայինն ամենաբարդ ռեֆորմներից մեկն է, որը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մեխանիզմներ, պրոֆեսիոնալ մոտեցում, գլոբալ հանրային քննարկում, որպեսզի բոլոր կողմերի շահերը հաշվի առնվեն: Շատ կարևոր է դրամաշնորհների մասին մոռանալն ու հասարակությանը սիրելը, որի համար հարկավոր է լավ օրենսդրական դաշտ ձևավորել և պետք է այնպիսի օրենքներ գրել, որտեղ բալանսավորված ձևով ներկայացված կլինեն բոլորի շահերը»,– ասաց Բ. Պիպոյանը:

հեղինակ՝ Արմինե Գրիգորյան