Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Политика

Եթե բոլորը փորձեն տեղավորվել հեղափոխական ճամբարում...

Թեև խորհրդարանական ընտրությունների անցկացումն արդեն փաստ է, իսկ ներկա իրավիճակն անցնցում է, այդուհանդերձ, որոշ շրջանակներ դեռ անհանգստություններ ունեն: Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը oragir.info–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ տրամաբանության տեսանկյունից չի կարծում, թե քաղաքական ուժերն իրենց հայտարարություններին հակառակ կգնան:

«Հայտարարել են, որ թեկնածու չեն առաջադրելու, ինչը համարվում է դիրքորոշման արտահայտում: Իսկ դիրքորոշման փոխվելը կամ չփոխվելը պայմանավորված է նրանով, թե ինչ ռեսուրսներ կան փողոցում այս պահի դրությամբ: Կարող է ինչ–որ մեկը փորձել շեղվել իր քաղաքական դիրքորոշումից, բայց այդ պարագայում պետք է չոր հաշվարկով գնահատի, թե ինչ կարող է տեղի ունենալ դրանից հետո: Կարող է տեղի ունենալ այն, ինչը մոտավորապես եղավ հոկտեմբերի 2– ին: Այդ պարագայում կարող է շատ ավելի լուրջ պոռթկում լինել, քանի որ բացի քաղաքական պահից դա ունի նաև էմոցիոնալ պահ»,–ասաց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ նման զարգացում չի կանխատեսում:

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մեծ «սյուրպրիզներ» չեմ ակնկալում: Նման «սյուրպրիզներ» կարող են լինել միայն ֆորս մաժորային հարթակում: Թերևս միակ հանգամանքը, որը կարող է ինչ–որ բան փոխել, գուցե իրավիճակի կտրուկ վատթարացումն է սահմանին: Մնացած պարագաներում, ելնելով այսօրվա իրավիճակից և կողմերի իրական ռեսուրսներից, նման բաներ չեմ սպասում»,–ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջիկա 2 ամիսներին սպասվող գործընթացներին, Վիգեն Հակոբյանը շեշտեց. «Կարծում եմ՝ նախընտրական գործընթացն արդեն սկսված է: Հիմա սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու շրջանն է: Շատ քաղաքական ուժեր, իմանալով, որ արտահերթ ընտրություններ են լինելու, չգիտես ինչու, չէին նախապատրաստվում ընտրություններին: Համենայն դեպս, չէր երևում, որ նախապատրաստվում են: Բայց որևէ մեկը չէր երաշխավորում, որ ընտրությունները լինելու են մայիսի սկզբին, հունիսին կամ ապրիլի վերջին: Կառավարության ծրագրում նշված մեկ տարվա ընթացքում ասվածը ենթադրում էր, որ այն կարող է լինել և՛ նոյեմբերին, և՛ դեկտեմբերին... Քաղաքական ուժերը պետք է նախապատրաստվեին նույնիսկ այն պահից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակավոր կառավարության հիմնական առաքելությունը նոր արտահերթ ընտրությունների նախապատրաստվելն է: Այս տեսանկյունից փոքր–ինչ տարօրինակ է, որ շատ քաղաքական ուժեր և անձեր կարծես խուճապի մեջ են ու ասում են, թե չեն հասցնում և այլն»:

Նրա խոսքով, այժմ քաղաքական ուժերը փորձում են կոնսոլիդացնել իրենց ուժերը, ինչպես նաև տնտեսական, քաղաքական ռեսուրսները: «Շատ շատերը փորձում են ընդհանրապես հասկանալ՝ մասնակցելո՞ւ են, թե՞ չեն մասնակցելու, իսկ մասնակցության դեպքում՝ ի՞նչ ֆորմատով: Հիմա այս փուլն է:

Ըստ իս՝ շատ շատերի համար անգամ հայտնի չէ, թե ովքեր են լինելու իրենց ցուցակում: Հիմա սկսվել է մի գործընթաց, երբ բոլորը բոլորի հետ փորձում են բանակցել, որ կարողանան քիչ թե շատ հայտնի մարդկանց իրենց ցուցակներում ներգրավել: Իսկ առաջիկա երկու ամիսներին ամեն ինչ լինելու է նախընտրական պայքարի տրամաբանության շրջանակներում: Թե ի՞նչ բնույթ կունենա նախընտրական ֆոնը, կնմանվի՞ ավագանու ընտրություններին, թե՞ ոչ, կախված է հիմնականում երկու գործոնից: Առաջին՝ կմասնակցի՞ արդյոք ՀՀԿ–ն, որովհետև այդ քաղաքական ուժն այսօրվա դրությամբ միակն է, որն իրեն դիրքավորում է որպես ընդդիմություն: Երկրորդ՝ ի՞նչ մարտավարություն կընտրի իշխանությունը՝ իշխող քաղաքական ուժը՝ վարչապետի գլխավորությամբ: Այսինքն՝ այն կլինի նորից սևի և սպիտակի միջև պայքարի մարտավարությո՞ւն, թե՞, այսպես ասեմ, այլ գունային գամմայում կլինի»,– ընդգծեց քաղտեխնոլոգը՝ այդ համատեքստում շեշտելով Նիկոլ Փաշինյանի՝ բարիկադներ քանդելու մասին հնչեցրած խոսքը:

«Դատելով դրանից՝ ավելի հանդուրժողական մթնոլորտ է ստեղծվում այլ կարծիք ունեցողների ու այլ կադրային բազաների նկատմամբ: Այս պահի դրությամբ այլ մարտավարություն ընտրելու փորձ է արվում: Վերոնշյալ 2 գործոններից է բխելու այդ մարտավարությունը: Այդ տակտիկան է բնորոշելու, թե ի՞նչ էմոցիոնալ և ի՞նչ քաղաքական ֆոն է լինելու նախընտրական պայքարի ընթացքում»,–նշեց Վ. Հակոբյանը:

Իսկ թե քաղաքական ուժերն ու կուսակցությունները ընտրություններին ընդառաջ ինչ պետք է հաշվի առնեն, քաղտեխնոլոգը նշեց. «Ինչպես ավագանու ընտրություններն, այնպես էլ սպասվելիք ընտրությունները խաղի կանոնների փոփոխություն են ենթադրում: Ավագանու ընտրությունները ցույց տվեցին այդ փոփոխությունը. այսինքն, եթե փողի, ընտրակաշառքի գործոնը չի զրոյացվել, առնվազն հասցվել է նվազագույնի: Այդ գործոնն այլևս բավականին լուրջ ազդեցություն չի ունենում: Ըստ իս՝ այս պարագայում շատ կարևոր են դառնում դասական ընտրական գործընթացներին բնորոշ էլեմենտները: Այդ էլեմենտներից մեկը սեփական ծրագրեր ներկայացնելն է: Եթե բոլորն ասեն, որ ի սկզբանե դեմ են եղել նախորդ ռեժիմին, փորձեն տեղավորվել հեղափոխական ճամբարում, այնուամենայնիվ, որպեսզի ընտրողը մեկին մյուսից զատի կամ գոնե հասկանա՝ ինչո՞ւ պետք է այս ուժին ձայն տալ, մյուսին՝ ոչ, յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա իր ծրագրային ֆիշկաները: Պետք է ունենա այն «speaker»–ներին, որոնց կարելի է հավատալ, որովհետև ակտուալ է մնում այն հին կարգախոսը, թե կարևոր չէ՝ ինչ են ասում, կարևոր է՝ ով է ասում: Եթե հիմա անկախ իրենց կենսագրությունից, բոլորը հանկարծ դարձան հակասերժսարգսյանական, հակառոբերտքոչարյանական, ուրեմն ընտրողն էլ պետք է փորձի անալիզ անել՝ ի վերջո, այս կարգախոսներով ո՞վ է հանդես գալիս: Կարևոր է, թե ովքեր են կուսակցության դեմքերը, կարևոր են ռեալ ծրագրերն ու ֆիշկաները: Իսկ ծրագրերը չպետք է լինեն դեկլարատիվ, չպետք է լինեն բարի ցանկությունների ու կենացների մակարդակով, ինչպես սովորաբար եղել են մեզ մոտ»:

հեղինակ՝ Աննա Բադալյան