Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Մկրտիչ Մինասյան. «Չպետք է հանդուրժենք զարտուղի ճանապարհներով գործառույթներ իրականացնող մարդկանց»

oragir.info–ն Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ զրուցել է հայաստանյան իրավիճակի, ներկայումս անհրաժեշտ քայլերի, ինչպես նաև Երևանի ավագանու նոր կազմից ունեցած սպասելիքների մասին:

Կազմակերպչական փուլ է

Կառավարությունն օպտիմալ աշխատելու համար դեռևս պետք է ամբողջովին ունենա այն գործիքները, որոնք հնարավոր կլինեն օգտագործել այդ աշխատանքն իրականացնելու համար: Հիմա կազմակերպչական փուլ է: Քայլեր նշմարվում են, բայց հիմնականն ու կարևորագույնը հետևյալն է. ժողովուրդը սպասում է, որ գործելաոճը կլինի մաքուր, թափանցիկ, որովհետև դրանից է կախված մեր պետության ապագան: Մենք այլևս չպետք է հանդուրժենք զարտուղի ճանապարհներով գործառույթներ իրականացնող մարդկանց: Յուրաքանչյուր աշխատանք պետք է շատ պարզ ու թափանցիկ լինի: Վերջին հաշվով՝ պետք է կարողանանք մեր տնտեսությունը բարելավել: Թե ինչ ճանապարհներով՝ ես դժվարանում եմ ասել, դա տնտեսագետների, կառավարության խնդիրն է, բայց մեր հանրապետությունն առաջին հերթին պետք է գրավիչ լինի, որ կարողանանք մեր հայրենակիցներին դրսից հայրենիք բերել: Այդ համատեքստում ես կարևորում եմ աշխատատեղեր ստեղծելու հարցը:

Պետք է հավատան պետությանը, հակառակ դեպքում…

Բայց երբ այս ֆոնին լսում եմ, որ, օրինակ, Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակման եզրին է… Այն շատ հեռանկարներ ուներ: Փակել գործարանը նշանակում է փակել քաղաքը և դուրս գալ այնտեղից: Գործարաններ կան, որոնք քաղաքաստեղծ են, կենտրոնացնում են շատ աշխատող մարդկանց: Կարևորն այն է, որ կարողանանք աշխատեցնել այդ գործարանները: Չենք ասում միանգամից արտերկրում գտնվող մեր բոլոր հայրենակիցները պետք է հետ վերադառնան, բայց անգամ եթե 1000–ն էլ գա, պետք է իմանա, որ այստեղ արդյունավետ աշխատատեղեր կունենա: Սա իր հերթին կբերի տնտեսության զարգացմանը:

Էյֆորիա է լինում այն դեպքում, երբ հիմքում որևէ բան չկա: Բայց ես հիմա մեր յուրաքանչյուր քաղաքացու ժպիտից հասկանում եմ, որ ցանկություն ունի մնալ ու աշխատել իր երկրում: Իհարկե, սխալներ կարող են լինել, բայց եթե կարողանանք այս գիծը տանել մինչև վերջ, մեծ հաջողությունների կհասնենք: Կարևորն այն է, որ վստահության մթնոլորտ լինի, մարդիկ պետք է իմանան, որ իրենց աշխատանքը աննպատակ չի հոսում ուրիշի գրպանը:

Իսկ գիծը մինչև վերջ տանելու մի գրավական կա. պետք է ազնիվ աշխատել, չթաքցնել ոչինչ, այլ պիտակավորումներով չքողարկել: Չասել, որ, օրինակ, սա շատ կարևոր է մեր պետության համար, բայց ժողովուրդը չզգա դրա կարևորությունը: Եթե դա շատ կարևոր է, բայց ինքը սկսում է ավելի վատ ապրել, ապա ի՞նչն է դրա կարևորությունը: Մարդիկ պետք է հավատան իրենց պետությանը, հակառակ դեպքում նորից կլինի այն, ինչ լինում է: Ամենավտանգավորն այն է, որ տեսնենք նույն սխալները, որ փոխանակ ստեղծելու՝ մի խումբ մարդկանց հարստացնենք, ամրացնենք շահերը:

Այլևս ոչ մի ոտնձգություն չպետք է լինի…

Ճարտարապետների համար ստեղծագործական միջավայր պետք է լինի: Քաղաքապետարանի կողմից հայտարարվող մրցույթները բաց ու թափանցիկ պետք է լինեն, որ բոլոր ճարտարապետները կարողանան մասնակցել: Դրանից, իհարկե, կօգտվեն և՛ քաղաքացիները, և՛ ինքը՝ քաղաքը: Պետք է կանաչ տարածքները շատացնենք: Այլևս ոչ մի ոտնձգություն չպետք է լինի կանաչ տարածքների նկատմամբ: Պետք է վերջ դնել հանրային տարածքները բնակելի շենքերի տակ դնելու վատ սովորությանը: Այդ պրակտիկան պետք է բացառել: Պետք է կարողանանք նաև պահպանել հուշարձանները, շենքերը: Նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն իր խոսքի մեջ ասաց, որ բնակֆոնդը վնասված է: Այո, կան վթարային շենքեր, որոնք քանդման ենթակա են, կամ վթարային ամրացումներ անելու կարիք կա, բայց դա շատ մեծ ու երկարատև ծրագիր է ենթադրում: Այդ հարցերով պետք է լուրջ զբաղվել, որովհետև այն շենքերը, որոնք կառուցված են եղել մինչև 1988 թ. երկրաշարժը, կառուցված են 7 բալանոց աստիճանի վրա և խոցելի տեղեր ունեն: Իսկ հիմա մեզ մոտ 9 բալն է ընդունված: Իսկ թամանյանական շրջանի շենքերին առավելագույն ուշադրություն պետք է դարձնել: