Գ․Ծառուկյանի այս քայլը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար
Վազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընդառաջ գնալով Ուկրաինայի անկախության 27-ամյակին և հայ-ուկրաինական դիվանագագիտական կապերի հաստատման 100-ամյակին, այսօր Երևանում հանդիսավոր կերպով բացվեց ուկրաինացի բանաստեղծ և ժողովրդագետ Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հուշարձանը։ Պատահական չէ, որ հենց Տարաս Շևչենկոյի արձանին է տեղ հատկացված մեր մայրաքաղաքի կենտրոնում, քանզի վերջինս բավականին կապված է եղել Հայաստանի հետ և հենց նրա ստեղծագործություններից էլ պարզ է դառնում Հայաստանի հանդպես տածած սիրո մասին։ Արձանը կանգնեցվել է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ՝ ի պատիվ հայ-ուկրաինական դարավոր բարեկամական կապերի։Տարածաշրջանում իր նմանը չունեցող այս արձանը դասվում է այն գործոնների շարքին, որոնց հաշվին այս երկու երկրների միջև հարաբերությունները և համագործակցությունը միմիայն առաջընթաց են ապրում։
Այս իրադարձությունը նոր շունչ է հաղորդում հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանը։ Եվ վստահաբար կարող ենք նշել, որ ջերմ մթնոլորտում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերից զատ, քննարկվել են նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև հարաբերությունները ամրապնդելու վերաբերյալ հարցեր։
Ինչևէ, կարող ենք փաստել, որ Գագիկ Ծառուկյանի այս քայլը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար և մասնավորապես կբարձրացնի Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցների հեղինակությունն ու պատիվը։