Ծառուկյանի այս քայլը դրական ազդեցություն կունենա Ուկրաինայում մեր հայրենակիցների կենսակերպի վրա
Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իր գործունեություն հենց ամենասկզբից էլ Գագիկ Ծառուկյանը չի սահմանափակել գործակցության սպեկտորն ու նրա անմիջական ներգրավվածությամբ, թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս, արվել է հնարավոր և անհնրաին ամեն ինչ, որպեսզի հայ ազգն ավելի ճանաչելի և ներկայանալի լինի, որպեսի հայ ազգի մշակույթն ու արվեստը հարատևի, որպեսզի հայ ազգն ավելի բարեկեցիկ ապագա ունենա և այս ամենը ոչ թե խոսքեր են, որ շռայլվել են ժամանակի ընթացքում, այլև գործով ապացուցված փաստեր:
Այս համատեքստում էլ այսօր Երևանում բացվեց Ռուսաստանի Արքայական գեղարվեստի ակադեմիայի անդամ, պատմության էջերում իր ուրույն տեղը զբաղեցրած, մեծ բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի հուշարձանը: Բնականաբար այս քայլն իր մեջ ներառում է նաև դիվանագիտական ժեստ, երբ բարեկամ երկրին ի ցույց է դրվում բարիդրացիական հարաբերությունների և դրանց պահպանման յուրօրինակ դրսևորում, ինչն անշուշտ ուղղակի կերպով կանդրադառնա Ուկրաինայում ապրող և գործունեություն ծավալող մեր հայրենակիցների կենսակերպի վրա:
Ունենալ կապեր և հնարավորություններ ու դրանք օգտագործել նաև ի նպաստ սեփական ժողովրդի, դա ինչ խոսք գովելի է և վայել իսկական հայրենասերի ու բնավ պատահական չէ, որ այս նշանակալի օրը, այս կարևոր հուշարձանի բացման ողջ գործընթացն իրականացվել է հենց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո:
Տարաս Շևչենկոյի ներդրումը պոեզայի աշխարհում և ոչ միայն, անգնահատելի է և հենց այս խոսքի վրա էլ, նրա նկատմամբ ցուցաբերած ուշադրությունն ու վերաբերմունքը հայ ազգի անունից է մակագրվում, որը մի նոր էջ է հայ-ուկրաինական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված և բնավ պատահական չէ, որ հարյուրամյա փոխգործակցությունն այսօր պատվով պահպանվում է մի մարդու կողմից, ով քաջ գիտակցում է, թե ինչ է նշանակում և ինչի կարող է բերել երկու՝ պատմություն ունեցող ժողովուրդների անքակտելի հարաբերություններում նմանատիպ անկյունաքարային նախաձեռնությունը: