Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք մատուցեց հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների հարյուրամյակին
Մարգո Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի կենտրոնում բացվեց ուկրաինացի մեծագույն բանաստեղծ Տարաս Շևչենկոյի հուշահամալիրը: Սա չափազանց կարևոր իրադարձությունն է , քանզի այս հուշահամալիրը էլ ավելի է ամրապնդում հայ-ուկրաինական բարեկամությունը, ինչը տևում է արդեն շուրջ մեկ դար:
Տարաս Շևչենկոն ուկրաինացիների համար այնքան նշանակություն ունի, ինչքան Նարեկացին ու Թումանյանը մեզ համար, բայց քչերը գիտեն, որ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների սկզբնավորման հարցում մեծ դեր է ունեցել հենց Շևչենկոն:
Շևչենկոն ապրել է «крепостное право»-ի ժամանակահատվածում, և իր գիտագից կյանքի մեկնարկը տվել է որպես ստրուկ: Բայց որոշ ժամանակ անց, տարասին գնում են, իսկ հետո ազատ արձակում։ Իսկ հետո այս մարդը դառնում է մեծ արվեստագետ և սկիզբ դնում հայ-ուկրաինական դարավոր բարեկամությանը:
Այսօր Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնած և իրականացված այս իրադարձությունը հարգանքի ու երախտագիտության մեծ տուրք էր և իր առ այս արվեստագետը։ Գագիկ Ծառուկյանը քաջ գիտակցում է, որ Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցների համար, որոնց թիվը հասնում է կես միլիոնի, ևս կարևոր են այսպիսի իրադարձությունները։ Եվ իր անձնական միջոցներով ֆինանսավորել «Մեծ ուկրաինացու» հուշահամալիրի կառուցումը:
Հուշարձանի բացման պատիվը տրված էր Գագիկ Ծառուկյանին և Հայաստանում Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին, ովքեր հանդիսավոր կերպով անց կացրեցին դա:
Ինչևէ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ Ուկրաինան մեր առաջատար դաշնակիցներից է , և չափազանց կարևոր է պահպանել և եղբայրական հարաբերությունները: