Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ Երևանում բացված Տարաս Շևչենկոյի հուշարձանը՝ երախտագիտության դրսևորում բարեկամ Ուկրաինային
Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Երևանի սրտում՝ Օղակաձև այգում, տեղի ունեցավ ուկրաինացի պոետ Տարաս Շևչենկոյի հուշարձանի բացումը: Արձանի բացմանը օժանդակել է Գագիկ Ծառուկյանը՝ նվիրելով այն բարեկամ Ուկրաինայի անկախության 27-ամյակին և հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին: Ինչպես իրավացիորեն նշեց Գագիկ Ծառուկյանը, Ուկրաինան դարձել է 2-րդ հայրենիք 500.000-ից ավելի հայերի համար, որտեղ նրանք այնքան ապահով են, որքան սեփական հայրենիքում: Եվ երախտագիտության այս դրսևորումը՝ ուղղված Ուկրաինային, լավագույնս է արտահայտվում Ուկրաինայի մեծն զավակի՝ արվեստագետ, ժողովրդագետ, նկարիչ և ազատության մեծագույն երգիչներից մեկի՝ Տարաս Շևչենկոյի հուշարձանի բացմամբ:
Տարաս Շևչենկոն Ուկրաինայի համար վստահաբար կարելի է ասել, ազգային արժեք է: Պատահական չէ, որ նրա անունով են կոչվել Ուկրաինայի 2 գլխավոր հաստատությունները՝ Ուկրաինայի ԳԱ գրականության ինստիտուտը և Կիևի համալսարանը։ Սա գալիս է վերահաստատելու հայ-ուկրաինական բազմամայա ջերմ հարաբերությունների բարձր մակարդակը, և, իհարկե, դրանում Ուկրաինայի հայ համայնքի դերակատարումը:
Միջոցառմանը պաշտոնական մակարդակով ներկա էր նաև Ուկրաինայի ԱԳՆ պետքարտուղարը: Նա նշեց, որ Շևչենկոն իրենց համար նուն արժեքն ունի, ինչ Նարեկացին հայերի համար, և շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին՝ հուշարձանի բացմանը ֆինանսապես աջակցելու համար:
Վերջում ավելացնենք, որ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերից՝ նաև տարածաշրջանային զարգացման կոնտեքստում: Այս առթիվ հարկավոր է շնորհակալ լինել Գագիկ Ծառուկյանին և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդնում ստրատեգիական նշանակության այս հարաբերությունները զարգացնելու և համագործակցությունը խորացնելու գործում: