Անձնական միջոցները օգտագործել քաղաքականության մեջ ի շահ պետության ու քաղաքացու բացառիկ է
Միսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքական գործիչ կարող են լինել շատերը, բայց լինել պետական մտածողությամբ քաղաքական գործիչ ոչ բոլորին է տրված: Քաղաքականությունը ծառայեցնել անձնական նպատակներին՝շատերի գործելաոճն է, բայց անձնական միջոցները օգտագործել քաղաքականության մեջ ի շահ պետության ու քաղաքացու բացառիկ է:
Ներքաղաքական կյանքում անկախությունից ի վեր շատ քաղաքական ուժեր ու գործիչներ եկան ու գնացին, բայց մնացին նրանք, ովքեր իրոք ժողովրդի կողքին էին:
Հենց այդպիսի քաղաքական գործիչ է Գագիկ Ծառուկյանը, եթե թերթենք նրա քաղաքական կյանքի ու գործունեության էջերը, մի բան ակնառու է՝ Ծառուկյանի ընտրությունը ցանկացած քաղաքական իրավիճակում կանգնել է ժողովրդի վրա: Դրա վառ ապացույցն է այն բազմաթիվ բարեգործությունները, բազմաթիվ ներդրումները, սպորտի, երիտասարդների, անապահով ընտանիքների կողքին կանգնած լինելը ՝ անկախ այն բանից թե այդ պահին Ծառուկյանն եղել է քաղաքականության մեջ թե ոչ: Հայաստան հսկայական ներդրումներ են գալիս հենց Ծառուկյանի անձնական երաշխավորությամբ, իսկ թե մեր պետության համար ինչքան կարևոր են ներդրումները, ոչ մեկի համար գաղտնիք չէ:
Հայաստանում ներքաղաքական կյանքի վերջին իրադարձությունները վերը ասվածի վառ ապացույցն են, Ծառուկյանը լինելով քաղաքական կյանքի կարևոր դերակատարներից մեկը՝ մեծապես նպաստեց հեղափոխության վերջնական հաղթանակին ևս մեկ անգամ ցույց տալով, որ այո՛ ցանկացած իրավիճակում Ծառուկյանի համար առաջնայինը ժողովրդի կամքն է: Իսկ ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, ապա ինչքան էլ շատերը փորձեն ԲՀԿ-ին այլ լույսի տակ ներկայացնել, թաքուն հույս ունենալով զբաղեցնել նրա տեղը քաղաքական դաշտում, պետք է հիասթափեցնել նրանց: Ծառուկյանի քաղաքական թիմը պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, վստահաբար համոզված լինելով, որ կստանա վստահության իր քվեն:
Ինչ խոսք հեղափոխությունը արդեն իրողություն է, սակայն հետագա քայլերը, որ պետք է արվեն ոչ պակաս կարևոր են, և հիմա՝ այո՛ ավելի քան երբեևէ մենք ունենք Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի կարիքը: