Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Ծառուկյանի հարցազրույցի առանցքային շեշտադրումը՝ գործել ի շահ պետության

Հասմիկ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայաստանյան ներքաղաքական դաշտը վերջին շրջանում լի է բուռն իրադարձություններով: Այդ իրադարձությունների զարգացման դինամիկան երբեմն-երբեմն լուսանցքում է թողնում քաղաքական որոշ ուժերի և գործիչների, ովքեր չունենալով ներուժ և ռեսուրս, չեն կարողանում «հասնել» այդ արագ զարգացումների հետևից, ինչը կրկին անգամ վկայում է այն մասին, որ երկրում իրողություններն այլևս առաջվանը չեն: Ահա այս կոնտեքստում էլ ի հայտ են եկել որոշ մարգինալ ուժեր, ովքեր իրենց լատենտ գործելաոճով փորձում են ապակայունացնել դրությունը, ցեխ շպրտել մրցունակ քաղաքական ուժերի ուղղությամբ, այդկերպ տեղ ու դիրք ազատելով դաշտում՝ իրենց գործունեւթյունն իրականացնելու, գոյությունը պահպանելու և ապագա խորհրդարանում ներկայություն ունենալու համար:
Բնականաբար գործող, կենսունակ քաղաքական ուժերից միայն երկուսն են այդ առումով մրցակցային, քանի որ անգամ վերջին ավագանու ընտրությունները փաստեցին, որ դաշտում երկու քաղաքական միավոր կա՝ ԲՀԿ և ՔՊ:
Անկախ ամեն ինչից, անկախ անգամ վերջերս աղմուկ հանած օրինագծի ընդունումից, փաստ է, որ ոչ մի քաղաքան ուժ ունակ չէ գրավել ԲՀԿ-ի տեղն ու դերը հասարակության և պետության կյանքում, բազմաթիվ արգումներտներ հաշվի առնելով: Անգամ արհեստական տարանջատումները չեն կարող որևէ դերակատարություն ունենալ, կա մեկ այլ շատ ավելի կարևոր հանգամանք, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Դա Գագիկ Ծառուկյանի ֆակտորն ու նրա իրականացրած գործունեությունն է հասարակաքաղաքական ոլորտում:
Տեսեք, ամեն ինչ շատ պարզ է, երբեք չի կարող տեղի ունենալ մի պրոցես, որ Ծառուկյանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժը չառաջնորդվեն ժողովրդի պահանջով: Դա տրամաբանական է անգամ, քանի որ բոլոր քաղաքական ուժերն էլ ԱԺ-ում հասարակության և պետության շահերը ներկայցնելու համար են: Եվ եթե ռետրոսպեկտիվ հայացք նետենք անցյալ, ապա միանգամից ակնհայտ է դառնում, որ Ծառուկյանն իր բնույթով և գործելաոճով, պետության և հասարակության շահը սեփականից վեհ դասող գործիչ է: Բազմաթիվ դեպքեր կարելի է նշել, երբ Ծառուկյանն իր յուրօրինակ մոտեցմամբ, մեծ ներդրում է ունեցել պետության զարգացման և հանրության կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու գործում: Դրա մասին բոլորը գիտեն, սակայն խոսել այդ մասին, ոչ բոլորին է ձեռնտու:
Դիտարկենք հենց այդ աղմակահարույց օրինագիծը, որը փորձեցին շահարկել և կապել հակահեղափոխության հետ, որի մեջ փորձում էին ներքաշել նաև ԲՀԿ-ին: Սակայն Ծառուկյանն այդ կապակցությամբ հարցազրույցով հանդես եկավ, որում հստակ նշվեց նրանց դիրքորոշումը՝ ԲՀԿ-ն երբեք չի կատարի քայլ, որը դեմ է ժողովրդի շահին կամ դեմ է ժողովրդավարության սկզբունքներին: Ժամանակացույցն այս դեպքում կարևոր չէ ԲՀԿ-ի համար, կարևոր է Կառավարության ծրագրում կոնկրետ և նախատեսված փոփոխությունները, քանի որ միայն այդ դեպքում էր հնարավոր նախկինում եղած արատավոր երևույթներից ձերբազատվել: Սա է ողջ էությունը հարցի, կիրականացվի դա նոյեմբերին, դեկտեմբերին, թե մայիս-հունիս ամիսներին, մեծ հաշվով ԲՀԿ-ի համար տարբերություն չկա, նրանք միշտ էլ պատրաստ են եղել ցանկացած ընտրության, լինի դա արտահերթ կամ հերթական:
Մի բան հստակ է, որ անկախ տարատեսակ վայրահաչություններից, Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժը, եղել է ու կլինի քաղաքական բուն գործընթացների առանցքային դերակատարներից մեկը: Հենց նրա ջանքերով են նաև, որ երկրում թե նախկինում, թե ներկա պահին, իրականացվում են դրական տեղաշարժեր, սկսած ներդրումներ ներգրավելու աննախադեպ գործընթացից, ավարտած նոր աշխատատեղր ստեղծելուց: Սրանք չափազանց նուրբ երանգներ են, որոնք փոխկապակցված են արտագաղթի տեմպերի նվազման, մարդկանց բարեկեցիկ կյանքի ապահովման, գործազրկության մակարդակի նվազեման և շատ այլ սոցիալական բնույթի հարցերի հետ: Իզուր չէ, որ ներկա դրությամբ Գագիկ Ծառուկյանը, նորանկախ Հայաստանի պատմության մեջ, քաղաքական դաշտում գործունեություն ծավալող ամենահմուտ և ամենաբազմափորձ գործիչներից է: Դա ուղղակի չի տրվում, ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը այո տարիների կերտվածք ունեն, ինչը ձեռքբերելը մի բան է, իսկ պահպանելը մեկ այլ, իսկ Ծառուկյանի դեպքում այն ձեռք է բերվել արված գործերի շնորհիվ և պահպանվել է անկեղծ ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ առ սեփական ժողովուրդն ու պետությունը:
Վստահաբար կարելի է ասել, որ վերը նշվածը դա քաղաքական գործչի կարևորագույն հատկանիշներն են ու հենց այս նոտայի վրա էլ խորհուրդ ենք տալիս ժամանակից շուտ էքստազի մեջ ընկած քաղաքական միավորներին, երազների գիրկը չընկնել, ԲՀԿ-ն եղել է, կա ու կլինի դեռ երկար տարիներ ու ոչ մի նորաստեղծ կամ ներկայումս դաշտում գործող քաղաքական ուժ, իվիճակի չէ գրավել ԲՀԿ-ի տեղն ու դիրքը: