Վարդավանքում ընտրությունների արդյունքներն արտառոց են. միակ թեկնածուն չի ընտրվել
«ՀԵՏՔ»
Երեկ հանրապետության մի քանի համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութուններ, ընդ որում՝ յոթ գյուղերում՝ համայնքի ղեկավարի:
Արտառոց արդյունքներ են գրանցվել Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում: Միակ թեկնածուն՝ Համլետ Թորոսյանը, չի ընտրվել:
Վարդավանքցիները առաջին հայացքից փակուղային իրավիճակում օգտագործել են Ընտրական օրենսգրքի տված հնարավորութունը: Ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
Քվեարկությանը մասնակցած 49 ընտրողներից 35-ը դեմ են քվեարկել թեկնածուին, 13-ը՝ կողմ: 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Եթե Ընտրատարածքային հանձնաժողովը հաստատի Վարդավանքի գյուղապետի ընտրությունների նախնական արդյունքները, ապա այստեղ կնշանակվեն նոր ընտրություններ: Ի դեպ, Համլետ Թորոսյանը դաշնակցական է, հանդես է եկել ինքնառաջադրմամբ եւ Վարդավանքի միջնակարգ դպրոցի տնօրենն է:
շարունակությունը՝ սկզբնաղբյուրում