MAMUL.am-ը բակային խոսակցությունները հասարակությանը հրամցնում է որպես իրականություն
Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի ավագանու ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում MAMUL.am կայքը պարբերաբար անդրադարձ է կատարում հետընտրական զարգացումներին։ Սակայն իրականում այս կայքի խմբագրակազմը զբաղված է ոչ թե իրական ու հիմնավոր վերլուծություններով, այլ իր էջերը «գունազարդում է» ասեկոսեների, բակային զրույցների մակարդակի «նորություններով»։ Ահա այս էլ քանի անգամ, սույն կայքը անդրադառնում է նրան, որ «Բարգավաճ Հյասատան» կուսակցությունը աշխատանքային պայմանագիր է խախտել, որի մաիսին ինչ-որ անհայտ քաղաքացիներ տեղեկացրել են վերոնշյալ կայքի խմբագրությանը։
Նախ՝ հարկ է նշել, որ MAMUL.am-ը ընդգծված լարված վերաբերմունք ունի ԲՀԿ-ի ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամաբ և պարբերաբար հանդես է գալիս մեղադրանքներ պարունակող վերլուծություններով, որոնք այնքան կարճ կյանք են ունենում, որքան դրանց սկզբնաղբյուր բամբասանքները։
Այս հետընտրական ժամանակահատվածում MAMUL.am-ին գրաված միակ թեման փաստորեն՝ ԲՀԿ-ի աշխատանքային պայմանագրի խախտման, քարոզարշավի ժամանակ աշխատած մարդկաց «քցելու» և չվճարելու թեման է, որը ևս այս նույն հորինված խմորից է պատրաստված, քանի որ լոսում ենք միայն մեղադրանքներ, միայն լրատվական զրպարտիչների կողմից խոսվում է դրանց մասին, սակայն երբեք որևէ ապացույց չենք տեսնում ։
Դեռ սա էլ մի կողմ՝ նմանօրինակ հարցերում Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելը պարզապես անգրագիտուիթյուն է, քանի որ յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր պատասխանատուները, ղեկավարները և համապատասխան աշխատակիցները, ու եթե անգամ թույլ են տրվել այնպիսի խախտումներ, ինչը, որ նկարագրված է այս հոդվածաշարում, ապա խախտումներ թույլ են տվել աշխատակիցների հետ անմիջապես գործ ունեցողները, այլ ոչ թե կուսակցության առաջնորդը։
Այս հարցի առթիվ խոսել է նույնիսկ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նշելով, որ խնդիրը ամբողջությամբ իրավապահների իրավասության տակ է և եթե անգամ աշխատանքային պայմանագրի ինչ-որ կետ է խախտվել կամ ֆինանսական պարտավորվածության կատարում չի եղել, ապա վերջինս անձամբ հետամուտ կլինի, որ խնդիրը լուծվի հավուր պատշաճի։
Ինչ վերաբերում է այս կայքի անլուրջ մոտեցմանը և բակային խոսակցությունները՝ հասարակությանը որպես իրականություն հրամցնելուն, ապա պետք է ասել, որ վերջինս վաղուց է դասվել ցածրակարգ լրատվության շարքերին և «լրատվական բուքմեքերը» այս կայքը համարում են ամենաէժանագիններից՝ ուղղորդված պատվերներ կարատելողների մեջ։