Հիստերիայի նոպա, որը ապացույցն է այն բանի, որ երկրորդ բոքսի ֆեդերացիայի ստեղծումը արդարացված է
Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս շատ խոսվեց բոքսի ֆեդերացիայի մասին, սրա պատճառը կարծում եմ այն է, որ այս ֆեդերացիայում խնդիրներ կան։ Արթուր Գևորգյանը, որ բազմաթիվ խախտումներով դարձավ բոքսի ֆեդերացիայի նախագահ, ոչ մի կերպ չի ուզում ձեռքից բաց թողնել այդ պաշտոնը, ու ժամանակ առ ժամանակ՝ երբ զգում է, որ մթնոլորտը թեժացել է, մարզիկների ծնողները բողոքում են, համաձայն չեն որոշումների հետ՝ ասուլիս է հրավիրում, փնովում է մրցակիցներին, մարզիչներին՝ ովքեր չեն աջակցում իրեն, ու այսքանից հետո իրեն համարում է պարզ ու արդարամիտ ֆեդերացիայի նախագահ։
Արթու՛ր Գևորգյան, լրագրողները ոչ հոգեբան են, որ էլ քահանա, որ սիրտդ բացել, այլ մարզիչներից ու իրենց գործելաոճից ես պատմում, բամբասում ու գանգատվում։
Եթե Գևորգյանի ընտրությունները լեգիտիմ համարեին բոլոր քվեարկողները, դժվար թե հիմա նման իրավիճակ, ու նորանոր ասուլիսներ հրավիրելու կարիք լիներ։
Ֆեդերացիայի նորընտիր նախագահը նորմալ է համարում, որ խնդիրներ կան, բայց ոչ մի կերպ չի ուզում լուծում փնտրել, առաջարկածներն էլ մերժում է։
Ասուլիսի ընթացքում ականատես եղանք Գրիգորյանի հիստերիայի նոպային, որը ապացույցն է այն բանի, որ երկրորդ բոքսի ֆեդերացիայի ստեղծումը արդարացված է, ու եթե մեր երկրի մարզիկներն ավելի գնահատված են լինելու նորաստեղծ բոքսի ֆեդերացիայում, ու բոքսը զարգանալու է ավելի մեծ թափով և վերջին իրադարձությունները հաշվի առնելով, կարծում ենք, որ կա դրա ստեղծման կարիքը: