Գագիկ Ծառուկյանը կանգնած է խաղողագործների թիկունքին
Դավիթ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում գյուղացիները կարիք ունեն աջակցության, և երբ ուշադրություն չեն դարձնում գյուղացիների խնդիրների վրա, միակ մարդը այդ պարագայում դառնում է Գագիկ Ծառուկյանը, ով միշտ շեշտել է, որ կանգնած է իր ազգի կողքին ու միշտ էլ պատրաստ է օգնել:
Այս անգամ հաշվի առնելով, որ առջևում խաղողի մթերման աշխատանքներն են սկսվելու՝ Գագիկ Ծառուկյանը այցելեց Արարատի ու Արմավիր մարզեր, որի ժամանակ հայտարարեց, որ բարձրացվելու է խաղողի մթերման գինը, որի արդյունքում այն սահմանվելու է՝ 1կգ խաղողի դիմաց 150 դրամ: Սա ամենաբարձր գինն է Հայաստանի տարածքում, որն հնարավորության կտա բարելավվելու գյուղացիների սոցիալտնտեսական պայմանները:
Մարդիկ կարիք ունեն աջակցության, և երբ ամբողջ տարին մարդիկ քրտնատանջ աշխատում են դաշտերում և այգիներում, որպեսզի բերքի վաճառքից իրենց ապրուստի միջոցները ստանան, ու երբ պահն է գալիս, որ պետք է այդ բերքը իրացվի, ոչ ոք չի մտածում փոքր ինչ դրա գինը բարձրացնելու մասին, որով կօգնի գյուղացիներին և միայն Գագիկ Ծառուկյանը, այն էլ իր անձնական միջոցների հաշվին բարձրացրեց խաղողի մթերման գինը:
Այս քայլը իրոք մեծ նշանակություն ունի գյուղացիների համար, քանի որ դրանով փոքր ինչ թեթևանում է նրանց խնդիրները: Այսպիսի նախաձեռնությունն էլ իհարկե մենակ սպասելի էր Գագիկ Ծառուկյանի կողմից, որը միշտ հետամուտ է լինում մարդկանց օգնելու հարցում: