Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

«Մենք դեռ որևէ մեկս «չէ» բառը չենք լսել պարոն Ծառուկյանից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակված են և, ինչպես ասում են, ընտրություն կոչվող այս մի ստուգատեսն էլ է ավարտված: Եվ, ինչպես ընտրարշավի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր նշում, որ առաջիններից է լինելու, ով արդար պայմաններում հաղթած ուժին անձամբ է շնորհավորելու, նույնպես իրականություն դարձավ: Արձանագրենք նաև, որ վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական նոր մշակույթի ձեռքբերումներից է միմյանց հանդեպ նման հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու երևույթը, երբ քաղաքական կուսակցությունները երկիրը ապակայունացման ճանապարհով տանելու փոխարեն փորձում են ոչ միայն միմյանց շնորհավորել, այլև նոր, լուսավոր ու պայծառ գործով կանգնել հայրենիքի ու ժողովրդի կողքին:

Ընդ որում, անկախ նախընտրական փուլում հնչած հայտարարություններից: Ի վերջո, քարոզարշավը մնում է քարոզարշավ՝ իր բոլոր դրսևորումներով: Սակայն, ընտրությանը հաջորդում է բնականոն կյանքի նոր փուլը:

ԲՀԿ առաջնորդն էլ քարոզարշավին մասնակցելու ժամանակ նշում էր նաև, որ ընտրության հենց հաջորդ օրվանից, առանց ժամանակ կորցնելու, շարունակելու է աշխատել ու շենացնել Հայաստանը:

Նրա խոսքն այս անգամ էլ կրկին չտարբերվեց գործից, քանի որ երեկ պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի գործընկեր խաղողագործներից խաղողի բերքը մթերել ամենաբարձր սակագնով:

Սա, իրոք, կարևոր քայլ էր մի քանի առումներով. նախ՝ վերջին շրջանում խաղողագոները բարձրաձայնում էին այս խնդրի մասին, միջպետական ճանապարհներ փակում և անգամ սպառնում վերացնել խաղողի այգիները: Պետական մակարդակով հարցին լուծում այդպես էլ չտրվեց, բայց Ծառուկյանը ընտրության հենց հաջորդ օրն իսկ մեկնելով Արմավիրի մարզ՝ կրկին իր այս քայլով ցույց տվեց, որ սեփական ժողովրդի կողքին կանգնելու և նրա խնդիրները լուծելու առաջնահերթությունը և անհրաժեշտությունը իր համար ամեն ինչից վեր է

Արմավիրի ու Արարատի մարզերի հազարավոր խաղողագործներ 150 դրամով կկարողանան իրենց խաղողը գործարանին հանձնել: Ուշագրավն այն է, սակայն, որ ԲՀԿ առաջնորդն այս հարցին կարող էր լուծում տալ դեռ մեկ ամիս առաջ, այսինքն, դեռ այն ժամանակ, երբ մարդիկ միջպետական ճանապարհներ էին փակում, սակայն հաշվի առնելով ընտրական իրողությունը, նա զերծ մնաց որևէ քայլ իրականացնելուց, որպեսզի իր կուսակցության ընդդիմախոսները որևէ առիթ չունենան իրականության հետ որևէ աղերս չունեցող՝ ընտրակաշառքի փորձի հետ կապել:

Կարևոր է շեշտել, որ թեպետ մթերման գինը բարձրացվում է, սակայն կոնյակի վաճառքի գինը, այդ թվում՝ արտահանվող, չի փոխվում: Այսինքն, Ծառուկյանն այս քայլը կատարում է, թեպետ ակնհայտ է, որ վնասներ է կրելու:

Հանդիպման ժամանակ շենավանցի մի բնակիչ հարց բարձրացրեց, որ իրենց գյուղում գազ են քաշել միայն նրանց տները, ովքեր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ են, իսկ մյուսները մնացել են առանց գազի: Ծառուկյանը խոստացավ այդ հարցը նույնպես ուսումնասիրել և եթե, իրոք, պարզվի, որ ժողովրդի նկատմամբ խտրական վերաբերմունք է եղել, ապա ինքն իր միջոցների հաշվին կշտկի այդ սխալը:

Արմավիրցիների հետ հանդիպումը տեղացիները բավականին արդյունավետ էին գնահատել ու նշում էին, որ ԲՀԿ առաջնորդը մշտապես էլ եղել է ու կլինի իրենց կողքին, որի համար նրանք երախտապարտ են նրան:

«Բոլորը ստացան իրենց հարցերի պատասխանները: Բացի այդ, խաղողի մթերման գինը Գագիկ Ծառուկյանը բարձրացրեց 150 դրամ, և պետք է ասեմ, որ ինչ բնագավառում ինքը մասնակից է եղել, ոչ միայն դրական լիցքեր է հաղորդել մարդկանց, այլ ամեն կերպ աջակցել է բոլորին: Եթե անկեղծ լինեմ, մենք դեռ որևէ մեկս «չէ» բառը չենք լսել պարոն Ծառուկյանից: Լավ կլիներ, որ բոլոր մթերող կազմակերպություններն օրինակ վերցնեին: Եթե պարոն Ծառուկյանը չլիներ, մեր մարզի խաղողի կեսը կմնար գետնին»,– ասում էին արմավիրցիները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում