Գագիկ Ծառուկյանը կրկին օգնության ձեռք մեկնեց գյուղացուն
Գարեգին Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գագիկ Ծառուկյանը հայտնի է հատկապես գյուղացիների նկատմամբ իր հոգատար վերաբերմունքով և մշտապես աջակցելու պատրաստակամությամբ: Բացի այն, որ գյուղատնտեսությունը, գյուղացիներին հուզող խնդիրների լուծումը կազմում եմ ԲՀԿ-ի ծրագրի մի կարևոր հատվածը, Ծառուկյանն իր գործով էլ մշտապես ապացուցում է, որ գյուղացին և նրա խնդիրները իր ուշադրության կենտրոնում են:
Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը արեց հերթական քայլը: Հաշվի առնելով այս տարվա ծանր եղանակային պայմանները, հաշվի առնելով այն, որ այս տարի բերքը ոչ միայն քիչ է եղել, որ կարկուտը նաև վնասել է եղած բերքը, Գագիկ Ծառուկյանը որոշեց, որ խաղողագործներից բերքը մթերելու է նախօրոք պայմանավորված գնից ավելի բարձր գնով:
Այսպիսով ելնելով խաղողագործների ծանր վիճակից, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը Գագիկ Ծառուկյանի որոշմամբ կբարձրացնի խաղողի գինը և կմթերի մեկ կիլոգրամը 150 դրամով: Սա հսկայական աջակցություն է գյուղացուն, ով գտնվում է ծանր վիճակում, վարկերի տակ, ամբողջությամբ կախված է իր բերքի քանակից ու որակից այս պահին և օգնության կարիք ունի:
Հենց այդ գիտակցումով է, որ Գագիկ Ծառուկյանը ինչպես միշտ իր օգնության ձեռքն է մեկնում խաղողագործներին: Ի դեպ նշենք, որ կոնյակի արտահանման գինը նույնն է, բայց գյուղացուն օգնելու համար Ծառուկյանը ավելացրեց մթերման գինը, ըստ էության սեփական շահույթը նվազեցնելով: Սա բնականաբար խոսում է գյուղացու հոգսը տեսնելու, նրան ականջալուր լինելու և օգնելու պատրաստակամության մասին: