Ֆեյսբուքում «լայվ» մտնելը` որոշ տհասների ինքնահաստատման միջոց
Էլլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ֆեյսբուքում «լայվ» մտնելն այնքան մոդայիկ է դարձել, որ անգամ «հին սերնդի» ներկայացուցիչներից շատերը չդիմացան այս հիվանդությամբ վարակվելու գայթակղությանը: Քաղաքական գործիչների պարագայում դա հասկանալի է, և ընդունելի, նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ եթերը կարելի է հանգիստ համացանցային աղբանոցը նետել: Հավանաբար հին գործիչներին թվում է, որ իրենց անհաջողությունների պատճառը ժամանակակից տեխնոլոգիաներից չօգտվելն էր: Դա առնվազն անհասկանալի է որոշ օգտատերերի պարագայում, որոնց կարծիքը, մեղմ ասած, հանրությանը հետաքրքրում է նույնքան, որքան հենց ինքը օգտատերը: Սակայն սույն մանր և միջին բանջարաբոստանային կուլտուրայի ներկայացուցիչները Երևանի ավագանու ընտրության համար սկսված քարոզարշավից ի վեր պարզապես բռնաբարել են <լայվ>-ի կոճակը՝ իշխող կուսակցության համապատասխան վայրում հետագայում տաքուկ մի տեղ զբաղեցնելու ակնկալիքով: Պետք է արձանագրել փաստը. այսօր սոցցանցերի տիրույթում խոսքի անարխիա է տիրում, բոլորը հայհոյում են բոլոր նրանց, ովքեր դույզն-ինչ կհամարձակվեն իրենց նրբաճաշակ քիմքին դուր չգալ: Հարթածալների այս կաստան գլխներիս դեռ պատուհաս է դառնալու: