«Լայվ» մտնողները դարձել են իսկական օնլայն-պատուհաս
Գուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ֆեյսբուքյան գրառումները քիչ էին, հիմա էլ դրանց գումարվել է «լայվ»-ի ֆունկցաին: Ու դա կարծես շատ չստացված դեմքերի համար դարձել է ինքնադրսևորման միջոց: Ավելին, այնպիսի տպավորություն է, որ շատերը հենց դրան էլ սպասում էին ու հիմա ագահի պես օգտվում են այդ ֆունցկայից:
Սա վատ է այն առումով, որ լայվ-ի ֆունցիան շունչ է հաղորդել տարբեր տեսակի անիմաստ դեմքերի, ովքեր չգիտս ինչու որոշել են, որ լայվ-ը նրա համար է, որպեսզի մարդկանց փոխանցեն իրենց «հանճարեղ» մտքերը քաղաքական գործընթացների մասին: Չլինելով ճանաչված, չհետաքրքրելով որևէ զլմ-ի, այս մարդիկ իրենց դրել են վերլուծաբանների տեղ ու ամեն օր լայվ-ով են խոսում քաղաքականությունից ու ենթարկվելով ֆեյսբուքյան մոդայիկ ոճին՝ փնովում տարբեր տեսակի հայտնի գործիչների:
Սրանց նմաններին պետք է հիշեցնել, որ նախ իրենց իրական դատարկությունը նկատեն, հետո նոր լայվ-ով մարդկանց նյարդերը փչացնեն: Ցավոք լայվ-երը այսօր դուսրպրծուկներին համար իսկական նվեր են, ովքեր դրա շնորհիվ ոչ միայն տիրաժավորում են իրենց որևէ մեկին չհետաքրքրող կարծիքը, այլ նաև շողոքորթում իշխանություններին, փորձելով ապացուցել, թե լսարան ունեն, լուրջ «լայվ մտընող» դեմքեր են, իսկ իրականում օնլայն-պատուհասներ են: Այս կարգի ինքահավան դատարկագլուխներին պետք է ուղղակի արհամարհել, մինչև նրանք վերջապես հասկանան, որ իրենք ոչ մեկի չեն հետաքրքում և ուղղակի նայրդեր սողոցողներ են և ոչ ավել: