Հոգեկան շեղումներով շիզոֆրենիկը չպետք է հանրությանը ապակողմնորոշելու հարթակ ունենա
Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին շրջանում մի արատավոր երևույթ է շարունակում զարգացում ապրել, երբ սոցցանցերում ուղիղ եթերների միջոցով, որոշ շիզոֆրենիկներ, փորձում են իրենց ամբիցիաները բավարարել՝ զրպարտելով և վարկաբեկելով մարդկանց, ովքեր վայելում են հանրության ստվար զանգվածի սերն ու հարգանքը: Այս շրջանում անգամ կարելի է ենթադրել, որ այդ ողջ պրոցեսի հիմքում ընկած են ընտրական գործընթացները, երբ որոշ ուժեր, որոշ հոգեկան հիվանդ շիզոֆրենիկների փորձում են օգտագործել, իրենց քաղաքական շահերը սպասարկելու համար: Հասկանալի է նաև, ,որ դա այն կեղտոտ և արատավոր գործիքակազմի մի մասն է, որը այս օրերի ընթացքում որոշ ուժեր կիրառում են, սակայն հասարակական գիտակցության մակարդակը Հայաստանում թույլ է տալիս, որպեսզի մերժենք նման դրսևորումները, քանի որ ակնհայտ է, որ դա տեղ չունի մեր իրականության մեջ, չպետք է թույլ տանք աղավաղել մեր պատկերացումները: